Թիկնիզյանը շարունակում է մնալ իսպանական ակումբի դիտակետում
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ինչպես հայտնի է դարձել СЭ-ին, Հայաստանի հավաքականի և «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը շարունակում է մնալ «Սևիլիայի» դիտակետում։
Իսպանական ակումբը ուշադիր հետևում է ֆուտբոլիստի ելույթներին։ Սակայն այս պահին հնարավոր տրանսֆերի վերաբերյալ առաջարկներ չեն եղել։
Սեպտեմբերին «Լոկոմոտիվի» մարզական տնօրենը СЭ-ին հայտնել էր, որ ակումբը մերժել է «Սևիլիայի» առաջարկը՝ անվճար վարձակալել պաշտպանին։
Թիկնիզյանը «Լոկոմոտիվում» հանդես է գալիս 2021 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 22 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



