Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով
PHOTOՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 8-ի երեկոյան ժամերին, 9-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ին, 12-ի գիշերը և 13-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Քամին հյուսիսարևելյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ Երևանում դեկտեմբերի 8-ի երեկոյան ժամերին և 9-ի գիշերը, 12-ի ցերեկը սպասվում են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ թույլ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ին, 12-ի գիշերը և 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: