Սիրիայում տիրող քաոսի պայմաններում Իսրայելի ռազմաօդային ուժերը բազմաթիվ հարվածներ են հասցրել երկրի տարածքին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քաոսի պայմաններում իսրայելական ռազմաօդային ուժերն այսօր բազմաթիվ հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքին՝ ոչնչացնելով զենքը, որը Իսրայելի մտավախությամբ, «կարող է ընկնել թշնամական ուժերի ձեռքը», գրում է Times of Israel-ը։
Սիրիայից ստացված հաղորդումների համաձայն, այսօր ավելի վաղ հարվածներ են հասցվել Սուվեյդայի Խալխալայի ավիաբազայի, Դարաայի նահանգում գտնվող մի շարք օբյեկտների և Դամասկոսի Մեզզե ավիաբազայի զինապահեստներին: Կիրակի կեսօրին լրացուցիչ հարվածներ են հասցվել Մեզզե ավիաբազային՝ մայրաքաղաքի Քաֆր Սուս արվարձանում գտնվող անվտանգության գլխավոր համալիրին, Դամասկոսի Գիտահետազոտական կենտրոնի մասնաճյուղին և մայրաքաղաքի կենտրոնական հրապարակին, որտեղ գտնվում են հետախուզության և մաքսային շտաբները:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տապալումից հետո Իսրայելի բանակը հայտարարել է, որ «հետևում է Սիրիայում ժամանակակից զենքին և աշխատում է ապահովել, որ այն չհասնի «Հեզբոլլահին» կամ այլ թշնամական տարրերի, որոնք կարող են սպառնալ Իսրայելին»: