Այսօր՝ դեկտեմբերի 9-ին Ազգային Ժողովում հանդիպել եմ ԱՄՆ կոնգրեսական պատվիրակության հետ. Սոնա Ղազարյան
BLOGՍոնա Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին Ազգային Ժողովում հանդիպել եմ եռօրյա այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակության հետ։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական Աշխեն Հայրապետյանը, Արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը։
Ողջունելով պատվիրակության անդամներին ներկայացրել եմ Հայաստանի Հանրապետության հանձնառությունը՝ ժողովրդավարության խթանմանը, օրենքի գերակայության ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին. մեր կողմից իրականացվող բարեփոխումները միտված են պետական մարմինների գործունեության թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացմանը։
Կարևորել եմ ՀՀ ԱԺ անդամակցությունը Կոնգրեսի երկկուսակցական «House Democracy Partnership» հանձնախմբին, որի գործունեությունն ուղղված է օրենսդիր մարմինների անկախության, թափանցիկության ապահովման, գործադիրի նկատմամբ վերահսկողության, բյուջետային և օրենսդրական ընթացակարգերի ոլորտներում բարեփոխումների աջակցությանը:
Խոսելով Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հետ իրականացրած ծրագրերի մասին՝ գոհունակությամբ նշեմ, որ 2024 թվականին ԱԺ-ն արդեն հինգերորդ տարին է՝ հյուրընկալել է Ազգային ժողովրդավարական ինստիտուտի և Ազգային ժողովի կողմից հավաքագրված ֆելոուներին: Շնորհակալ եմ Ազգային ժողովրդավարական ինստիտուտին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը՝ նման հիանալի ծրագիր իրականացնելու և հայ երիտասարդներին Ազգային ժողովի աշխատանքներում ներգրավելու համար:
Ուրախությամբ պետք է ընդգծեմ, որ ունենք հաջողության պատմություններ ֆելոուների մասին։
ԱՄՆ առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում և մենք անչափ կարևորում ենք ԱՄՆ օժանդակությունը մեր երկրում իրականացվող համակարգային բարեփոխումներին:
1
Free Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
2
Trust and reach across the globe
3
Ucom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable Gifts
4
Choosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank App
5
Individuals and businesses, near and far, all welcome



