500 նոր վերելակ՝ 2024թ. ծրագիրն ավարտական փուլում է
VIDEOԵրևանում այս տարի ընդհանուր առմամբ նորերով կփոխարինվի շուրջ 500 վերելակ, որից 460-ն արդեն տեղադրված է: Բնակիչների անվտանգության ու հարմարավետության ապահովմանն ուղղված կարևորագույն այս ծրագրի համար համայնքային բյուջեից 4.6 մլրդ դրամ է հատկացվել:
Աննախադեպ ծավալների հասնող նախագիծը լուծումներ տվեց տասնամյակների կուտակված խնդիրներին: Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում շահագործվող վերելակներն ավելի քան 40 տարվա պատմություն ունեն:
Վերջին տարիներին իրականացված ծրագրերի արդյունքում շուրջ 2000 վերելակ է արդեն իսկ նորերով փոխարինվել:
Տեղադրվող բոլորովին նոր վերելակները հարմարեցված են տեսողության, լսողության և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց գործածությանը։
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



