Yerevan, 14.April.2025,
05
:
40
1 $ = ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայկական երաժշտության ջազային գույները՝ Armenian colors տրիոյի կատարմամբ հնչել են Կատարում Ջազի եվրոպական փառատոնին

CULTURE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Դաշնակահար Վահագն Հայրապետյանի “Armenian colors” տրիոն դեկտեմբերի 8-ին ելույթ է ունեցել Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող Ջազի եվրոպական 8-րդ փառատոնին։ “Armenian colors” եռյակը գլխավորում էր Վահագն Հայրապետյանը, թավջութակահարը Արտյոմ Մանուկյանն էր, իսկ հարվածային գործիքների առաջ Կարեն Քոչարյանն էր։

Դոհայում անցկացվող ջազ փառատոնը կազմակերպում է «Կատարա» մշակութային հիմնադրամը, որի հետ գործակցությունը «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամը սկսել է 2024 թվականի մայիսից, երբ Հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանն այցելել էր Դոհա, այդ թվում՝ «Կատարա» մշակութային հիմնադրամ, հանդիպումներ ունեցել ղեկավար կազմի հետ։

«Դրան հաջորդել է վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի հրավերը «Կատարա» մշակությաին հիմնադրամի ղեկավարությանը այցելելու Հայաստան, մասնավորապես՝ «Իմ Քայլը» հիմնադրամի կազմակերպած հունահայ նկարիչ Ետուարտ Սագաեանի աշխատանքների անհատական ցուցահանդեսին։ Հենց այդ այցի ընթացքում էլ ձեռք են բերվել մի շարք գործակցության պայմանավորվածություններ, որի արդյունքում, դեկտեմբերի 4-ից 8-ը Կատարում կայանալիք Ջազի եվրոպական փառատոնին հրավիրվել է նաև Հայաստանի ներկայացուցիչը՝ Վահագն Հայրապետյանի “Armenian colors” եռյակը»,- նշել է փառատոնի օրերին Կատարում գտնվող «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործառնությունների և հանրային կապերի գծով փոխտնօրեն Դավիթ Մկրտչյանը։

Փառատոնը 8-րդն է, բայց Հայաստանն այս հարթակում առաջին անգամ է ներկայանում։ Սա բացառիկ հնարավորություն է ջազային լուծումներով համեմված հայկական երաժշտությունը ներկայացնել նոր երկրում, նոր հանդիսատեսի։

«Շատ ուրախ ենք ու հպարտ ենք, որ մեր եռյակով ներկայացնում ենք Հայաստանը։ Ես ինքս տարբեր հարթակներում միայնակ կամ ինչպես այս անգամ՝ բենդով, ներկայացրել եմ Հայաստանը, բայց սա այլ է, «Իմ Քայլը» հիմնադրամի միջոցով այս անգամ հանդիսանում ենք նաև որպես Հայաստանի մշակութային դեսպան։ Քանի որ այս տարի Հայաստանում և ամբողջ աշխարհում նշվում է Արամ Խաչատրյանի 120-ամյակը, մենք մեզ հետ բերել ենք Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների մեր մշակումները՝ ջազային մեկնաբանությամբ, նաև բերել ենք մեր օրիգինալ ստեղծագործությունները, որից մեկը իմն է և կոչվում է «Խաղաղություն» և շատ ակտուալ է էս պահին»,- պատմել է դաշնակահար, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Վահագն Հայրապետյանը։

Հայաստանը ներկայացնող բենդի ելութը տարբերվող ու բացառիկ էր. Արամ Խաչատրյան, Կոմիտաս, հեղինակային ստեղծագործություններ, բայց ջազի լեզվով, քանի որ Դոհայում հավաքվել էին հենց ջազի սիրահարները։ “Armenian colors” տրիոն, փակելով փառատոնը, արժանացել է հանդիսատեսի հոտնկայս ծափահարություններին։ «Իմ Քայլը» և «Կատարա» հիմնադրամների միջև գործակցությունը մեծ հեռանկարներ ունի և Ջազի փառատոնին Վահագն Հայրապետյանի տրիոյի մասնակցությունը միայն առաջին քայլերն են՝ շեշտել է Դավիթ Մկրտչյանը։

«Կատարա» մշակութային հիմնադրամում ամեն տարի անցկացվում են ավելի քան 600 տարբեր մշակութային միջոցառումներ, փառատոններ, ցուցահանդեսներ։ «Կատարա» մշակութային հիմնադրամն ամենամեծն է Կատարում և ծառայում է մեկ նպատակի՝ մարդկանց և երկրների կապը ստեղծել ու ամրապնդել ամենաարդյունավետ՝ մշակույթի և արվեստի միջոցով։

AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with MatenadaranAmeriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance Exclusive Benefits for Businesses: IDBank's New Visa Signature Business Card Flight on the Wings of a Book: Bvik and Idram Promote the Love of Reading AraratBank Receives Prestigious Partner of the Year Award from Ria Money TransferFINTECH360 International Conference will be held in April in YerevanUnibank placed subordinated bonds ahead of schedule4,632,795 AMD for the DigiCode-2025 Competition – February's Beneficiary is QaylTechUcom Fellowship Program Participants Visit Ucom Headquarters for Leadership Insights New IDBank Branch in ArmavirPay with IDBank Mastercard and get 5% idcoin Hayk Melikyans solo concert dedicated to contemporary Armenian and swiss composersAraratBank: Caring for the Nation's DefendersIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2025AraratBank Wins Mastercard's Excellence in SME Banking Services AwardIDBank concluded the raffle of 5 iPhone 16 ProUcom Accelerates Digital Transformation with Cerillion's Cutting Edge Convergent Platform When a one dram transforms into a mighty force: "The Power of One Dram" wraps up 2024I primi cavalieri dell'Apocalisse armena