Yerevan, 12.December.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ամեն ինչ արեցին, որ Քոչարյանը չգա, իսկ ո՞ւր գնացին իրենք. yerevan.today

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2022 թվականի հունիսի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսում ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակեց սկանդալային ձայնագրություն, որից պարզ էր դառնում, թե ինչպես է ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանը, ԲԴԽ մեկ այլանդամ Ստեփան Միքայելյանի հետ միասին՝ հացի սեղանի շուրջ համոզում Վարդազարյանին հրաժարական տալ: Գրում է yerevan.today-ը:

Բացի այն, որ ձայնագրության մեջ Ջհանգիրյանը համոզում էր Վարդազայանին հեռանալ՝ դրա դիմաց խոստանալով նրան հանգիստ կյանք, ուշագրավ էր միանգամայն այլ հատված, որում Գագիկ Ջհանգիրյանը բացահայտում էր իր իրական շարժառիթը.

«Ես էտի պտի անեմ, էտի իմ վզին դրածա: Ես չեմ ուզում Քոչարյան Ռոբերտը գա: Եթե ես իմանամ, որ Վանեցյանն ա գալու, եթե ես իմանամ , որ Ղազինյանն ա գալու՝ կգնամ կկանգնեմ կողքները, բայց ես գիտեմ, որ գալու ա դաշնակ, Սերժն էլ չի գալու»:

Ջհանգիրյանն ինքը հանրային հեռուստաալիքի եթերում խոստովանել էր, որ ԲԴԽ նախագահին հրաժարական պարտադրելն այնքան էլ հեշտ գործ չէր, ու ինքը հոգեբանական հնարքներ էր կիրառել, «կուտ տվել»:

Նշենք, որ Վարդազարյանի պաշտոնանկությունից հետո` 2021 թվականի ապրիլի 15-ից մինչև 2022 թվականի հուլիսի 4-ը, ԲԴԽ նախագահի լիզորությունները փոխանցվեցին հենց Գագիկ Ջհանգիրյանին:

Վերջինիս ԲԴԽ նախագահի պաշտոնակատար դառնալուց հետո սկսեցին այցելությունները դատարաններ, դատավորների նկատմամբ ճնշումներ, այնուհետ՝ ընդդիմադիրների կալանքներ:

Իսկ ձայնագրության մեջ ասվում է փաստացի հետյալը՝ «Հայաստանում կեղծվել են ընտրություններ, ՍԴ հերն անիծվել է, Քոչարյանի վրա քրեական գործ են հարուցել հենց նրա համար, որ Քոչարյանը իշխանության չգա»։

Սկանդալային ձայնագրության հրապարակումից հետո Ջհանգիրյանի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ, այնուհետև՝ 2022 թվականի հուլիսի 1-ին, Գագիկ Ջհանգիրյանը հրաժարակ ներկայացրեց՝ պատճառաբանելով, սակայն, առողջական խնդիրները:

Այնուհետ, 2022 թվականի դեկտեմբերի 8-ին ՀՀ քննչական կոմիտեի կողմից կարճվեց սկանդալային ձայնագրության գործով հարուցված քրեական վարույթը, իսկ 2023 թվականի մարտի 30-ին վարույթը կարճվեց նաև Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից:

ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ մեկնաբանելով վարույթի կարճման հիմքերը նշեց.  «Վարույթ իրականացնող մարմինը կայացրել է քրեական նշված վարույթի շրջանակներում երեք անձի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու, մեղադրանք չառաջադրելու մասին որոշում: Քանի որ որևէ հանցանքի առկայություն ըստ էության կատարված քննությամբ չի հաստատվել»:

Հակակոռուպցիոն կոմիտեն, սակայն, վարույթի կարճման մասով որևէ մեկնաբանություն չի տվել:

Փաստացի, թե՝ Քննչական, թե՝ Հակակոռուպցիոն կոմիտեները ԲԴԽ գործող անդամի, այն ՝ դատավորի, մեկ այլ դատավորի և ԲԴԽ նախագահին համոզելու, սպառնալու, հորդորելու և վերջերս ըստ Փաշինյանի «խնդրելու» մեջ, որևէ արտառոց բան չեն գտել, առնվազն ուղիղ ճնշում, սպառնալիք դատավորին, այն էլ ուղիղ քաղաքական շարժառիթով։

 Հետևեք մեզ՝ այստեղ

Converse Bank and IFC join forces to support the growth of SMEs in Armenia4.479.792 AMD to Armenia Tree Project. the next beneficiary is Children of the regions NGO Ameriabank Presents EventHub.am: a Streamlined and User-Friendly Ticketing SolutionUcraft Introduces a New Solution for Businesses: The UC ERP Platform Ucom Announces a New Year's Deal for Those Who Join the Fixed Line AraratBank Presents the Final Part of "The Will to Get Back on Your Feet Again" Film SeriesIDMerch: IDBank’s New LoanUcom Announces New Year's Promotion for HONOR X7c Smartphones Converse Bank has become an official signatory of the UN Principles for Responsible BankingKindergarten in Artashavan Powered by Solar Energy Thanks to Ucom and SunChild Ameriabank named the Bank of the Year 2024 in Armenia by The Banker MagazineIDBank donated 10,000,000 AMD to the 27th "For You, Armenia!" Telethon “The Will to Get Back on Your Feet Again” ։ A Film Series Funded by AraratBank EasyPay has joined Idram's open QR infrastructureAmeriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopened