Yerevan, 14.April.2025,
03
:
26
1 $ = ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Լրացուցիչ միջոցներ մշակույթի ոլորտին. գործիչների խրախուսում, դպրոցական բաժանորդային ծրագիր և այլ միջոցառումներ

CULTURE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կառավարության որոշմամբ նախատեսվում է 2024 թ. պետբյուջեով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին կատարել վերաբաշխում:           

Որոշման ընդունումը պայմանավորված է Մշակույթի զարգացման հիմնադրամի գործունեության պատշաճ կազմակերպման անհրաժեշտությամբ, ինչպես նաև «Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոն» և «Ջերմ Ամանոր Ջերմուկում» համերգ-տոնավաճառի, «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրերի իրականացմամբ: Նույն որոշմամբ միջոցներ են հատկացվել նաև հեղինակավոր միջազգային փառատոներին և մրցույթներին մասնակցած մշակույթի գործիչներին խրախուսում տրամադրելու նպատակով:

Համաձայն որոշման՝ լրացուցիչ ֆինանսավորում կտրվի Մշակույթի զարգացման հիմնադրամին թանգարանների կառավարման միասնական մոդելի գործարկման նպատակով: Այդ մոդելը նախատեսում է տարբեր գործառույթների մեկտեղում և իրականացում հիմնադրամի կողմից, ինչը հնարավորություն կտա ավելի արդյունավետ կազմակերպել թանգարանային գործունեությունը: Ոլորտի կառավարման նոր համապարփակ մոտեցմամբ ապահովվելու է տարբեր գործառույթների ինտեգրում, որը կբարելավի ընդհանուր աշխատանքի արդյունավետությունը:

Նախատեսվում է նաև կազմակերպել «Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոն» և «Ջերմ Ամանոր Ջերմուկում» համերգ-տոնավաճառ» ծրագրերը, որոնք նպատակ ունեն բացահայտել երիտասարդ կատարողներին՝ խթանելով նրանց ստեղծագործական գործունեությունը: Միջոցառումը թույլ կտա նորահայտ երիտասարդ կատարողների համար ստեղծել մշակութային հարթակ, մրցանակներով խրախուսել մրցույթ-փառատոնի լավագույն մասնակիցներին, ինչպես նաև Ջերմուկ քաղաքում ապահովել ամանորյա տոնական միջոցառում:

Նույն որոշման շրջանակում, համաձայն ՀՀ կառավարության 2024 թվականի փետրվարի 29-ի N 305-L որոշմամբ հաստատված մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին դրամական խրախուսում տրամադրելու կարգի, դրամական խրախուսումներ կտրվեն «Հոշկի ֆիլմ» ՍՊԸ-ին՝ ՖԻԱՊՖ-ի կողմից որակավորված (ըստ ուղղվածության) Տամպերե միջազգային կինոփառատոնին, «Բումերանգ մեդիա.ամ» ՍՊԸ-ին՝ ՖԻԱՊՖ-ի կողմից որակավորված Վենետիկի միջազգային կինոփառատոնին, ինչպես նաև Նարինե Գրիգորյանին՝ Ա.Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնին (Չեխովյան փառատոն) մասնակցելու համար։ Խրախուսումը  միտված է արժևորելու մշակույթի և ստեղծարար ոլորտի ձեռքբերումները, բարձրացնելու գեղարվեստական և մշակութային արդյունքի ճանաչելիությունը, նպաստելու մշակույթի գործիչների համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, մշակույթի ոլորտներում պետական խրախուսման մեխանիզմների ներդրմանը։

Դպրոցական բաժանորդային համակարգ ծրագրի շրջանակում փոխհատուցում է հատկացվելու 2024 թվականի երկրորդ և երրորդ եռամսյակների ընթացքում թանգարանների, թատրոնների և համերգային կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների դիմաց:

 Հետևեք մեզ՝ այստեղ

AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with MatenadaranAmeriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance Exclusive Benefits for Businesses: IDBank's New Visa Signature Business Card Flight on the Wings of a Book: Bvik and Idram Promote the Love of Reading AraratBank Receives Prestigious Partner of the Year Award from Ria Money TransferFINTECH360 International Conference will be held in April in YerevanUnibank placed subordinated bonds ahead of schedule4,632,795 AMD for the DigiCode-2025 Competition – February's Beneficiary is QaylTechUcom Fellowship Program Participants Visit Ucom Headquarters for Leadership Insights New IDBank Branch in ArmavirPay with IDBank Mastercard and get 5% idcoin Hayk Melikyans solo concert dedicated to contemporary Armenian and swiss composersAraratBank: Caring for the Nation's DefendersIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2025AraratBank Wins Mastercard's Excellence in SME Banking Services AwardIDBank concluded the raffle of 5 iPhone 16 ProUcom Accelerates Digital Transformation with Cerillion's Cutting Edge Convergent Platform When a one dram transforms into a mighty force: "The Power of One Dram" wraps up 2024I primi cavalieri dell'Apocalisse armena
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը