Yerevan, 13.April.2025,
00
:
00
1 $ = ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հայաստան-Արևմուտք հարաբերությունների մասով ամեն ինչ զուտ խոսքի մակարդակի վրա է». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

2024 թվականը մոտենում է ավարտին, և թերևս ժամանակն է որոշակիորեն ամփոփելու, թե ներքաղաքական և արտաքին քաղաքականության դաշտում ինչ զարգացումներ գրանցվեցին: Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանն անցնող տարվա ներքաղաքական ամենակարևոր իրադարձությունն է համարում շարժումը, որ գլխավորում էր Բագրատ Սրբազանը: «Այն հիմա մարել է, բայց, իմ կարծիքով, կարևոր էր այնքանով, որ ցույց տվեց հասարակության գոնե զգալի մասի ընդվզումն այն քաղաքականության դեմ, որը վարվում է իշխող թիմի կողմից արտաքին ճակատում, խոսքն Ադրբեջանի պահանջները բավարարելու քաղաքականության մասին է։ Այս շարժումը ցույց տվեց, որ մարդկանց մեջ կա այդ բողոքը, մարդիկ նորից պատրաստ են դուրս գալ փողոց և իրենց պահանջները ներկայացնել», - «Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը:
 
Թե ինչ ակնկալել ներքին քաղաքական զարգացումների տեսանկյունից, վերլուծաբանն ընդգծում է՝ շատ դժվար է առանձնացնել արտաքին քաղաքականությունը ներքինից: «Ներքին մեծ ընդվզումները լինում են, երբ արտաքին մարտահրավերներ են ի հայտ գալիս: Ուստի ներքին քաղաքականությունից ակնկալիքները կապված են արտաքին մարտահրավերների հետ», - հավելում է նա:
 
Ի՞նչ պատկեր ունեցանք 2024 թ.-ին արտաքին քաղաքականության դաշտում: «Շարունակվում է նույն գործընթացը, որը, կարելի է ասել, կար 2018 թ.-ից: Իշխանափոխությունից հետո առաջին ահազանգերը եղան, որ Ադրբեջանն իր դիրքերն առաջ է բերել Նախիջևանի հատվածում: Հետո աստիճանաբար սկսեցին ճնշում բանեցնել, որ պետք է Ադրբեջանին զիջման գնալ: Նկատի ունեմ թեկուզ Բոլթոնի հանրահայտ այցը Հայաստան և այլն: Այդ ամբողջ գործընթացը, որ Հայաստանը պետք է քայլ առ քայլ ինչոր զիջումների գնար, շարունակվել է նաև 2024 թ.-ին սահմանազատման գործընթացով, երբ Հայաստանը բավարարեց Ադրբեջանի պահանջը, հանձնեց որոշ տարածքներ Հայաստանի հյուսիսում՝ անունը դնելով սահմանազատում:
 
Ի՞նչ կլինի 2025 թ. -ին: Այդ նույն գործընթացներն ուժի մեջ են: Հայաստանի իշխանությունները վերջերս ասացին, որ նոր հանդիպում պետք է լինի, նոր հատված առանձնացվի սահմանազատման համար, ոչ մի փոփոխություն իրենց մոտեցման մեջ չկա, այսինքն՝ գնալու են սահմանազատման այնտեղ, որտեղ կասի Ադրբեջանը։ Այդ գործընթացներով պայմանավորված՝ նաև ներքին զարգացումներ կլինեն, այսինքն՝ որքան ավելի սուր մեր առջև կանգնեն այդ մարտահրավերները, այդքան ուժեղ ներքին արձագանք կլինի: Բացի սահմանազատումից, կան այլ պահանջներ՝ Թուրքիան և Ադրբեջանը պարբերաբար խոսում են «Զանգեզուրի միջանցքի» մասին, շարունակվում են զրույցները Սահմանադրության մասին: Հայաստանի իշխանություններն ընդհուպ մոտեցել են «Խաղաղության պայմանագրի» ստորագրմանը, բայց Ադրբեջանի նախապայմանները մնում են, ու ոչ մի նշան չկա, որ իրենք պատրաստ են այդ պայմանից հրաժարվել՝ հանուն Հայաստանի հետ ինչոր թուղթ ստորագրելու: Պահանջների ամբողջ շղթան մնում է, պարբերաբար ուրիշ խնդիրներ են ավելանում՝ Հայաստանի ապառազմականացում, «փախստականների վերադարձ» և այլն:
 
Երևի 2025 թ.-ից առաջ կարող է մի քիչ խաղաղ շրջան լինել: Դա կապված է նրա հետ, որ այլ տարածաշրջաններում լարված է, նկատի ունեմ Սիրիայի, Ուկրաինայի դեպքերը: Հիմա միգուցե այդքան նպատակահարմար չէ, նկատի ունեմ ոչ թե մեզ կամ Ադրբեջանին, այլ ուրիշ խաղացողներին, ևս մեկ լարվածության օջախ ստեղծելը: Բայց վաղ թե ուշ այս հարցերը կրկին առաջ են գալու: Նորից լինելու են Ադրբեջանի պահանջները: Ի՞նչ կմոգոնեն Հայաստանի իշխանությունները՝ բացատրելու համար, թե ինչու պետք է հաջորդ քայլն անեն բավարարելու այդ պահանջներից որևիցե մեկը, դժվար է ասել: Պատմությունը մեջտեղ կբերեն, սոցիալական հոգեբանությունը, մեր ապապետական մտածողությունը և այլն: Կանխատեսում եմ, որ շատ դժվար կանխատեսելի իրավիճակ է, ցանկացած պահի կարող է իրավիճակ փոխվել՝ ընդհուպ, օրինակ՝ մինչև արտահերթ ընտրություններ»,-ասում է մեր զրուցակիցը:
 
Քննարկում ենք անցնող տարում հայռուսական հարաբերությունների և Հայաստան Արևմուտք շփումների բնույթը: «Հայաստան Ռուսաստան հարաբերություններում նույն միտումը շարունակվում է, Հայաստանն ուզում է ցույց տալ, որ քայլ առ քայլ թուլացնում է Ռուսաստանի ազդեցությունը մեր տարածաշրջանում: Երբ Արցախից խաղաղապահները դուրս եկան, ՀԱՊԿից տարանջատվելու գործընթացն ավելի ուղղակի սկսեց տարվել: Ասում են՝ ՀԱՊԿը հայտարարություն չարեց, որ Ադրբեջանն ագրեսոր է: Նույն բանը կարող է Ադրբեջանն ասել ՀԱՊԿ ին՝ ինչո՞ւ չեք ասում, որ Հայաստանն ագրեսոր է, երբ Փաշինյանը ճանաչել է, որ ինքն ագրեսոր է, տարածքներ է վերադարձնում: Տրամաբանություն չկա՞ դրա մեջ: Իհարկե, կա: ՀԱՊԿը խուսափում է այդպիսի հայտարարություններից, ասում՝ կարող ենք ձեզ օգնել ուրիշ ձևով՝ տեխնիկապես, զորավարժություններով, մոնիտորինգով, բայց մի պահանջեք մի բան, որ հետո մյուս կողմն էլ կարող է պահանջել։ Հայռուսական հարաբերություններն այդ ծիրի մեջ են: Կարծում եմ, որ հիմա մի շրջան է, երբ Նիկոլ Փաշինյանն ուզում է կողմնորոշվել՝ գնա՞լ ավելի կտրուկ քայլի, թե ոչ: Դա պայմանավորված է ԱՄՆ ում իշխանափոխությամբ:
 
Աշխարհում շատ մեծ ակնկալիք կա, որ այդ իշխանափոխությունից հետո կարող է ընդհանուր լարվածությունը գնալ դեպի թուլացում: ԱՄՆ նորընտիր նախագահն ավելի կողմ է հիմնականում զբաղվել Ամերիկայի խնդրով, դրսի հետ կարգավորել հարաբերությունները: Եթե այդ միտումը շարունակվեց, կարող է ՀԱՊԿից վերջնական դուրս գալու խնդիր չլինի: Այս պահի դրությամբ, երբ ԱՄՆ նախագահը Թրամփը չէ, տեսնում ենք, որ Ռուսաստանի վրա ճնշումն ավելի ուժեղացնելու միտում կա, որպեսզի հետո ավելի հեշտ լինի բանակցել: Այս միջանկյալ շրջանում Հայաստանի իշխանությունները կամուկացի մեջ են՝ գնա՞լ կտրուկ քայլերի և վերջնականապես դուրս գալ ՀԱՊԿից, թե՞ ձգել, տեսնել ինչ կլինի հունվարի 20-ից հետո, ինչպես կզարգանան իրադարձությունները: ՀայաստանԱրևմուտք հարաբերությունների մասով ամեն ինչ զուտ խոսքի մակարդակի վրա է: Արևմուտքից մեզ բազմաթիվ սիրուն խոստումներ են տալիս, որոնցից մեծ մասը չի կատարվում, կատարվում է միայն այն, որ պարբերաբար ինչոր գումարներ են տալիս վարկի կամ գրանտների միջոցով, որ Հայաստանի իշխանությունը մեղմացնի ներքին մարտահրավերները՝ Արցախից տեղահանվածներին գումար տա, ինչոր շինարարություն անի, փառատոններ կազմակերպի, որ ներքին լարվածություն չլինի: Այլ մակարդակի օգնություն Արևմուտքը ռեալ չի տալիս, հայտարարում էին, որ թույլ չենք տա Ղարաբաղում էթնիկ զտում, բայց թույլ տվեցին, դա էլ անցավ, գնաց: Նույնիսկ մեր գերիների հարցով չեն կարողանում որևէ իրական քայլ անել: Իշխանություններն այդ ամենը հասկանում են, բայց իրենց երևի ավելի հարմար է Արևմուտքի այդ գումարներով փորձել հարցերը լուծել: Իսկ արտաքին պարտքը ավելանում է, թե դրա վերջն ինչ է լինելու, անհասկանալի է: Արևմուտքն առօրյա լուծումներ է տալիս հարցերին: Այլ ռեալ բան չենք տեսնում, Վրաստանը մեզ համար լավ օրինակ կարող է լինել, նա դարձավ ԵՄ թեկնածուանդամ, բայց այնպիսի պահանջներ դրեցին նրա առջև, որ հետքայլ արեց»,- նշում է վերլուծաբանը:
 
Նույն քաղաքականությունը շարունակվելո՞ւ է նաև Արցախի հարցով: «Կարող է ինչոր բան փոխվել միայն այն դեպքում, եթե ուկրաինական պատերազմը վերջանա, և աշխարհում կայունությունն ավելանա: Երբ աշխարհում կայուն իրավիճակ ստեղծվի, հնարավոր է՝ Հայաստանը կարողանա ինչոր հարցեր բարձրացնել: Իսկ հիմա ամեն տարի հետընթաց է արձանագրվում»,- եզրափակում է Ռուբեն Մարգարյանը:
 
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with MatenadaranAmeriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance Exclusive Benefits for Businesses: IDBank's New Visa Signature Business Card Flight on the Wings of a Book: Bvik and Idram Promote the Love of Reading AraratBank Receives Prestigious Partner of the Year Award from Ria Money TransferFINTECH360 International Conference will be held in April in YerevanUnibank placed subordinated bonds ahead of schedule4,632,795 AMD for the DigiCode-2025 Competition – February's Beneficiary is QaylTechUcom Fellowship Program Participants Visit Ucom Headquarters for Leadership Insights New IDBank Branch in ArmavirPay with IDBank Mastercard and get 5% idcoin Hayk Melikyans solo concert dedicated to contemporary Armenian and swiss composersAraratBank: Caring for the Nation's DefendersIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2025AraratBank Wins Mastercard's Excellence in SME Banking Services AwardIDBank concluded the raffle of 5 iPhone 16 ProUcom Accelerates Digital Transformation with Cerillion's Cutting Edge Convergent Platform When a one dram transforms into a mighty force: "The Power of One Dram" wraps up 2024I primi cavalieri dell'Apocalisse armena