Կազմվել է աշխարհի լավագույն և վատագույն ավիաընկերությունների վարկանիշային ցուցակը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բելգիայի խոշորագույն ավիաընկերությունը՝ Brussels Airlines-ը, ճանաչվել է 2024 թվականի աշխարհի լավագույն ավիաընկերությունը, իսկ վատագույնը դարձել է Թունիսի ազգային փոխադրող ՝ Tunisair-ը։
Այս մասին են վկայում AirHelp ծառայության վարկանիշային տվյալները, որը գնահատել է աշխարհի 109 ավիաընկերությունների ծառայությունները։ Վարկանիշի հիմքում ընկած է այս ավիափոխադրողների վերաբերմունքը հաճախորդների նկատմամբ՝ ներառյալ բողոքներին արձագանքելու արագությունը, փոխհատուցման վճարումը և ուղևորների գոհունակությունը, հայտնում է Unian-ը։ Համեմատության համար նշենք, որ վարկանիշի առաջատարը 10 հնարավորից ստացել է ընդհանուր 8,12 միավոր, իսկ վերջին տեղը զբաղեցրած ավիաընկերությունը՝ 3,63 միավոր։
2024 թվականի աշխարհի լավագույն 10 ավիաընկերություններն են.
Brussels Airlines (Բելգիա)
Qatar Airways (Քաթար)
United Airlines (ԱՄՆ)
American Airlines (ԱՄՆ)
Play (Իսլանդիա)
Austrian Airlines (Ավստրիա)
LOT Polish Airlines (Լեհաստան)
Air Arabia (ԱՄԷ)
Widerøe (Նորվեգիա)
Air Serbia (Սերբիա)
Աշխարհի 2024 թվականի 10 վատագույն ավիաընկերություններն են․
Tunisair (Թունիս)
Buzz (Լեհաստան)
Nouvelair (Թունիս)
Bulgaria Air (Բուլղարիա)
El Al Israel Airlines (Իսրայել)
Pegasus Airlines (Թուրքիա)
IndiGo (Հնդկաստան)
TAROM (Ռումինիա)
Air Mauritius (Մավրիկիոս)
SKY Express (Հունաստան)
Հետևեք մեզ՝ այստեղ