2 դեռահաս նռնակ են նետել հավաքվածների մեջ, մաhացել է 4 մարդ, վիրավnրվել՝ 48-ը. Թաիլանդ (տեսանյութ)
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թաիլանդի Կարմիր խաչի ամենամյա տոնավաճառում՝ Տակ նահանգում, տեղի ժամանակով կեսգիշերին պայթյուն է որոտացել՝ 4 մարդ զոհվել է, մոտ 48-ը՝ վիրավորվել, մի քանիսը ծանր վիճակում են, կոմայի մեջ։
Դեպքի վայրից նկարահանված կադրերում երևում է, թե ինչպես են անցորդները փորձում առաջին օգնություն ցուցաբերել բոլոր տուժածներին և ուշագնաց մարդկանց՝ սպասելով բուժաշխատողների ժամանմանը: Տեղի ոստիկանությունը ձերբակալել է պայթյունի համար կասկածվողներին։ Պարզվել է, որ նրանք երկու դեռահասներ են՝ 16 և 17 տարեկան, հայտնել են ԶԼՄ-ները։
Ենթադրաբար պայթուցիկը եղել է մարտական նռնակ։ Իրավապահները ենթադրում են, որ իրավապահ մարմինների հետ կապ ունեցող մեկը կարող է օգնած լինել տղաներին։ Զոհերի նման մեծ թիվը բացատրվում է նրանով, որ պայթյունը տեղի է ունեցել այն բեմի մոտ, որտեղ պարելիս են եղել տեղացիները։
Հետևեք մեզ՝ այստեղ