«Դիալոգ» մատենաշարում իմ աջակցությամբ լույս տեսած գրքերից ներկայացնում եմ Ռուբեն Սաֆրաստյանի «Օսմանյան կայսրություն․ ցեղասպանության ծրագրերը» արժեքավոր ուսումնասիրությունը. Մհեր Ավետիսյան
CULTURE«Դիալոգ» մատենաշարում իմ աջակցությամբ (մեկենաս) լույս տեսած գրքերից ներկայացնում եմ վերջինը՝ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի «Օսմանյան կայսրություն․ ցեղասպանության ծրագրերը» արժեքավոր ուսումնասիրությունը։
Ժամանակակից ցեղասպանագիտության տեսանկյունից գիրքը ուսումնասիրում է այն գործոնները, որոնք նպաստել են Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ծրագրերի ստեղծմանը։ Գրքում փաստարկված կերպով ներկայացվում է, որ ցեղասպանության առաջին ծրագիրը Օսմանյան կառավարությունը հաստատել է դեռևս 1876 թ․ որն ուղղված էր բուլղար ժողովրդի դեմ։ Սակայն այն անավարտ է մնացել, քանի որ Ռուսաստանն ազատագրել է Բուլղարիան։
Ակադեմիկոս Սաֆրաստայանը գրքում մանրամասն վերլուծում է 1915 թվականի ցեղասպանության ծրագիրը, որի նպատակը Օսմանյան կայսրության հայ բնակչության ոչնչացումն էր, որը ցավոք իրականացվեց։
Այս ուսումնասիրությունը լուրջ ներդրում է պատմագրությունում, որի մասին դեռ շատ կխոսվի ու կգրվի տարբեր երկրների գիտական ու քաղաքական շրջանակներում
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



