Վրաստանում կրկին բողոքի ակցիաներ են. Զուրաբիշվիլին միացել է ցուցարարներին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանում կրկին բողոքի ակցիաներ են. ցուցարարները եկել են նախագահական նստավայրի՝ Օրբելիանի պալատի մոտ, որտեղ նրանց է միացել Սալոմե Զուրաբիշվիլին: Այնուհետև նրանք երթով շարժվել են դեպի պետության ղեկավարի՝ վարչապետի գրասենյակ, հաղորդում է ekhokavkaza.com-ը։
Ցուցարարները Զուրաբիշվիլիին դիմավորել են բուռն ծափահարություններով և պնդել, որ նա է պետության միակ օրինական ղեկավարը։ Նրանք շնորհակալություն են հայտնել Զուրաբիշվիլիին այն բանի համար, ինչ «նախագահն անում է Վրաստանի համար»։ Զուրաբիշվիլին լրատվամիջոցներին ոչ մի մեկնաբանություն չի արել։
Նշենք, որ դեկտեմբերի 14-ին Վրաստանում ընտրիչների կոլեգիան ընտրել է երկրի նոր նախագահին։ Պաշտոնը կզբաղեցնի նախկին ֆուտբոլիստ և պատգամավոր Միխայիլ Կավելաշվիլին, որի թեկնածությունն առաջադրել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Մինչդեռ Զուրաբիշվին հայտարարել էր, որ չի պատրաստվում վայր դնել լիազորությունները:
Բողոքի ցույցերը Թբիլիսիում և ամբողջ Վրաստանում սկսվել են այն բանից հետո, երբ նոյեմբերի 28-ի երեկոյան վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների դադարեցման մասին։ Նրա խոսքով՝ Թբիլիսին Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցը կհետաձգի մինչեւ 2028 թվականի վերջ: