Yerevan, 16.December.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Սյունիքի մարզի խոշորագույն հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է

ECONOMICS

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։ 1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 1.323 տրլն ՀՀ դրամ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշից ավել է 25.3 մլրդ դրամով կամ 4.4%-ով։

ՀՀ 1,000 խոշոր հարկ վճարողներից բացարձակ մեծամասնությունը գրանցված է Երևանում։ Խոսքը գնում է 821 ընկերության մասին կամ՝ հազարյակի ընկերությունների 82.1%։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ Երևանյան ընկերությունների թիվն աճել է 16-ով։ Երևանյան ընկերությունների կողմից մուծվել է 1.076 տրլն ՀՀ դրամ կամ 1,000 խոշոր հարկ վճարողների մուծած հարկերի 81.3%։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է մուծված հարկերի ծավալի աճ 3.6%-ով կամ 37.5 մլրդ ՀՀ դրամով։ Երևանյան ընկերությունների առաջատար եռյակն այսպիսինն է՝ «Մոբայլ Սենթր Արթ», «Գրանդ Տոբակո», «Գազպրոմ Արմենիա»։ Ի տարբերություն 2023-ի նույն ժամանակահատվածի «Գազպրոմ Արմենիան» առաջատարի իր դիրքը զիջել է «Մոբայլ Սենթր Արթ» ընկերության և նահանջել 3-րդ հորիզոնական։

Ինֆոգրաֆիկա. Հայաստանի 1,000 խոշոր հարկատուների 82.1%-ը ներկայացնում է Երևան.  2024 թվականի III եռամսյակ

Մարզերում գրանցված ընկերությունների կողմից մուծվել է հարկերի 18.7% կամ 247.5 մլրդ ՀՀ դրամ հարկ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 18.83 մլրդ ՀՀ դրամով կամ 8.2%-ով։

Կոտայքի մարզը ներկայացված է 51 ընկերությամբ (-2 ընկերություն նախորդ տարվա համեմատ)։ Կոտայքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 44.6 մլրդ ՀՀ դրամ կամ 3.4%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 3.5%-ով կամ 1.6 մլրդ ՀՀ դրամով։ Կոտայքի մարզի խոշորագույն հարկատուն ՕՆԻՐԱ ՔԼԱԲ ընկերությունն է։

Արարատի մարզը ներկայացված է 24 ընկերությամբ (-3 ընկերություն): Արարատի մարզում գործող ընկերությունների կողմից մուծվել է 41.77 մլրդ ՀՀ դրամ կամ 3.2%։ Մուծված հարկերի ծավալն աճել է 0.6%-ով կամ 0.24 մլրդ ՀՀ դրամով։ Արարատի մարզի խոշորագույն հարկատուն Ինտերնեյշնլ Մասիս Տաբակն է։

Սյունիքի մարզը ներկայացված է 18 ընկերությամբ (ինչպես և նախորդ տարի)։ Սյունիքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 99.4 մլրդ ՀՀ դրամ կամ ընդհանուրի 7.5%-ը։ Մուծված հարկերի ծավալը աճել է 38.4%-ով կամ 27.6 մլրդ ՀՀ դրամով։ Սյունիքի մարզի խոշորագույն հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է։

Արմավիրի մարզը ներկայացված է 25 ընկերությամբ (+3 ընկերություն)։ Արմավիրի մարզում գործող ընկերությունների կողմից մուծվել է 24.9 մլրդ ՀՀ դրամ կամ 1.9%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 3.1%-ով կամ 0.80 մլրդ ՀՀ դրամով։ Արմավիրի մարզի խոշորագույն հարկատուն ՀԱԷԿ-ն է։

Ինֆոգրաֆիկա. Հայաստանի 1,000 խոշոր հարկատուների 82.1%-ը ներկայացնում է Երևան.  2024 թվականի III եռամսյակ

Լոռու մարզը ներկայացված է 15 ընկերությամբ (-11 ընկերություն)։ Լոռիում գործող ընկերությունների կողմից մուծվել է 13.2 մլրդ ՀՀ դրամ կամ ընդհանուրի 1.0%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 15.2%-ով կամ 2.37 մլրդ ՀՀ դրամով։ Լոռու մարզի խոշորագույն հարկատուն Թեղուտն է։

Շիրակի մարզը ներկայացված է 20 ընկերությամբ (-6 ընկերություն)։ Շիրակում գործող ընկերությունների կողմից մուծվել է 12.73 մլրդ ՀՀ դրամ կամ 1.0%-ը։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 4.2%-ով կամ 0.55 մլրդ ՀՀ դրամով։ Շիրակի մարզի խոշորագույն հարկատուն «Բագարիո-Գոլդ» ընկերությունն է։

Արագածոտնի մարզը ներկայացված է 8 ընկերությամբ (փոփոխություն չկա)։ Արագածոտնում գործող ընկերությունների կողմից մուծվել է 3.34 մլրդ ՀՀ դրամ կամ 0.3%-ը։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 4.41 մլրդ ՀՀ դրամով կամ 56.9%-ով։ Արագածոտնի մարզի խոշորագույն հարկատուն ԱՎՏՈՇԵՄ ընկերությունն է։

Տավուշի մարզը ներկայացված է 3 ընկերությամբ (-5 ընկերություն)։ Տավուշում գործող ընկերությունների կողմից մուծվել է 0.99 մլրդ ՀՀ դրամ կամ 0.1%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 70.1%-ով կամ 2.32 մլրդ ՀՀ դրամով։ Տավուշի մարզի խոշորագույն հարկատուն Իջևանի գինու-կոնյակի գործարանն է։

Գեղարքունիքի մարզը ներկայացված է 7 ընկերությամբ (+3 ընկերություն)։ Գեղարքունիքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 2.81 մլրդ դրամ կամ 0.2%։ Մուծված հարկերի ծավալն աճել է 100.5%-ով կամ 1.41 մլրդ ՀՀ դրամով։ Գեղարքունիքի մարզի խոշորագույն հարկատուն Պտղատու Այգի ընկերությունն է։

Վայոց ձորի մարզը ներկայացված է 3 ընկերությամբ (քանակը չի փոխվել)։ Վայոց ձորում գործող ընկերությունների կողմից մուծվել է 0.93 մլրդ ՀՀ դրամ կամ 0.1%-ը։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 51.0%-ով կամ 0.97 մլրդ ՀՀ դրամով։ Վայոց ձորի մարզի խոշորագույն հարկատուն ՌաֆԷլԳրիգ ընկերությունն է։

ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում տեղ է գտել 5 այլ ընկերություն, որոնք միասին մուծել են 2.61 մլրդ ՀՀ դրամ հարկ կամ հազարյակում ներառված հարկատուների վճարած հարկերի 0.2%։ META PLATFORMS IRELAND LIMITED-ն այդ ընկերությունների թվում ամենամեծ հարկատուն է` 800 մլն ՀՀ դրամով։

Ինֆոգրաֆիկա. Հայաստանի 1,000 խոշոր հարկատուների 82.1%-ը ներկայացնում է Երևան.  2024 թվականի III եռամսյակ

In 2024, Ucom Expands and Modernizes Fixed and Mobile Networks, Launches 5G in 8 More Cities, Covering a Total of 28 Cities. Acba bank to Allocate $50 Million for MSME Development Team Telecom Armenia Presents Sustainability-Linked Bonds to Prospective Investors at an Official EventConverse Bank and IFC join forces to support the growth of SMEs in Armenia4.479.792 AMD to Armenia Tree Project. the next beneficiary is Children of the regions NGO Ameriabank Presents EventHub.am: a Streamlined and User-Friendly Ticketing SolutionUcraft Introduces a New Solution for Businesses: The UC ERP Platform Ucom Announces a New Year's Deal for Those Who Join the Fixed Line AraratBank Presents the Final Part of "The Will to Get Back on Your Feet Again" Film SeriesIDMerch: IDBank’s New LoanUcom Announces New Year's Promotion for HONOR X7c Smartphones Converse Bank has become an official signatory of the UN Principles for Responsible BankingKindergarten in Artashavan Powered by Solar Energy Thanks to Ucom and SunChild Ameriabank named the Bank of the Year 2024 in Armenia by The Banker MagazineIDBank donated 10,000,000 AMD to the 27th "For You, Armenia!" Telethon “The Will to Get Back on Your Feet Again” ։ A Film Series Funded by AraratBank EasyPay has joined Idram's open QR infrastructureAmeriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari Hakobyan