Նոր քրեական գործ՝ Հովիկ Աղազարյանի գործողությունների մասով․ պետական գաղտնիքի արտահոսք
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է հարուցել ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պետական գաղտնիքի արտահոսք։
Փաստացի՝ այս պահին Հակակոռուպցիոն կոմիտեում 3 քրեական վարույթ կա նախաձեռնված Հովիկ Աղազարյանի գործողությունների մասով։ Մասնավորապես՝ եղջերավոր անասունների քրեական գործի շրջանակներում շոշափվում է նրա անունը։ Երկրորդ քրեական գործը վերաբերում է իր որդու մեքենաները արգելանքից հանելու դեպքով միջամտություն իրականացնելուն, և ահա 3-րդն էլ նախաձեռնվել է պետական գաղտնիքի արտահոսքի համար։
Հավելենք, որ Հովիկ Աղազարյանը ըստ էության այս բոլոր քրեական գործերով ունի վկայի կարգավիճակ։
Հետևեք մեզ՝ այստեղ