«Եթե իրեն շատ սրսկած ու լցրած աղջկան թվում է, թե չափը չի անցել, սխալվում է». Վիկտորյա Սահակյանը՝ պլաստիկ միջամտությունների մասին
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Պլաստիկ միջամտություններին նորմալ եմ վերաբերվում, եթե դա չափի մեջ է: Եթե իրեն շատ լցրած ու սրսկած աղջկան թվում է, որ ինքը դեռ չի հատել այդ չափը, չարաչար սխալվում է, վաղուց հատել է:
Ես ռինոպլաստիկա եմ արել՝ քթի վիրահատություն, ժամանակ առ ժամանակ լցնում եմ շրթունքներս ու վերջ:
Ես երբեք չեն նկատել, որ համացանցում ինձ վերագրեն տարբեր միջամտություններ:
Քթի վիրահատության դեպքում իրականում գնացել էի արտաքին փոփոխության համար, հետո բժիշկն ասաց, որ շնչուղիների խնդիր կա:
Այնքան ինձնից չի գալիս դա, որքան նայում եմ շուրջս, տեսնում եմ լիքը սիրուն աղջիկներ:
Մեր ոլորտում մեծ մրցակցություն է գնում, հիմնականում ընտրում են այն մարդկանց, ովքեր արտաքնապես հասարակության կողմից ստեղծված ստանդարտներին համապատասխանում են:
Այսինքն հասարակությունը ճնշում է հասարակությանը: Դու դառնում ես զոհը այդ հասարակության: Քո աչքի առաջ անընդհատ փոխվում են այդ ստանդարտներն ու թրենդները»,- Առաջինի եթերում պատմել է դերասանուհի Վիկտորյա Սահակյանը:
Դերասանուհին նշել է, որ իր մասնագիտության համար պատրաստ է ցանկացած փոփոխության, առավոտյան վաղ արթնանալ, չքնել և այլն: