Էրդողանը Մակրոնի հետ քննարկել Է Սիրիայում տիրող իրավիճակը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել։
Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ՝ երկրների ղեկավարների հեռախոսազրույցից հետո։
«Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Թուրքիայի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային օրակարգի հարցեր։
Էրդողանն ընդգծել է Սիրիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության կարևորությունը և գոհունակություն հայտնել այս երկրում Ֆրանսիայի դեսպանատան աշխատանքի վերսկսման կապակցությամբ»,- ասված է հայտարարության մեջ։
Տեղեկատվության համաձայն ՝ Թուրքիայի ղեկավարը նաև կարևորել է միջազգային հանրության համատեղ ջանքերը Սիրիայի վերականգնման գործում, ինչը կնպաստի սիրիացի փախստականների շուտափույթ վերադարձին իրենց հողեր: