Բացվեց Յունիբանկի նոր՝ «Դալմա» մասնաճյուղը
SOCIETYԴալմա Գարդեն Մոլում բացվեց Յունիբանկի «Դալմա» մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ հարմարավետ, արագ և ժամանակակից պահանջներին համապատասխան սպասարկում ապահովելու համար:
Մասնաճյուղն աշխատելու է շաբաթական 7 օր՝ ժամը 12:30-ից մինչև 20:30-ն: Հատուկ աշխատանքային գրաֆիկը հնարավորություն է կտա հաճախորդներին այցելել մասնաճյուղ և օգտվել որակյալ բանկային ծառայություններից իրենց համար առավել հարմար ժամերին:
Մասնաճյուղը ֆիզիկական ու իրավաբանական անձանց տրամադրելու է բանկային բոլոր ծառայությունները՝ ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկավորում, դրամական փոխանցումներ, քարտերի տրամադրում և սպասարկում, հաշվարկա-դրամարկղային սպասարկում, ներդրումների իրականացում բաժնետոմսերում և պարտատոմսերում և այլն: Սպասարկման սրահում առկա է նաև վճարային տերմինալ՝ ինքնասպասարկման համար:
Յունիբանկի «Դալմա» մասնաճյուղի հասցեն է ք. Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 3 (Դալմա Գարդեն Մոլ առևտրի կենտրոն), 1-ին հարկ, 6-րդ տարածք: