Ժողովուրդ, բացի տրանսպորտից, ձեզ քերում են նաեւ գույքահարկով. 2026-ին արդեն 20 մլրդ դրամ ավել են քերելու. Մարության
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հարգելի երեւանցիներ, այս իշխանությունները բացի տրանսպորտից, ձեզ նաեւ այլ տեղից են քերում, գույքահարկն են բարձրացրել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Factor.am-ի ուղիղ եթերում Երևանի գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ բանավեճի ժամանակ նշեց Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նա Ավինյանից հետաքրքրվեց, թե որքան ավել գումար է հավաքագրելու Երեւանի քաղաքապետարանը տրանսպորտի թանկացումից եւ ստացավ պատասխան, որ մոտավորապես 5 մլրդ դրամ:
Այս թվի վրա կառուցելով իր խոսքը, Հայկ Մարությանն ասաց. «2021 թվականին, երբ ես քաղաքապետ էի, գույքահարկի հավաքագրումը եղել է 6 մլրդ 475 մլն դրամի, իսկ շարժական գույքի համար՝ 12,8 մլրդ դրամի:
2024-ին գույքահարկն արդեն 13, 44 մլրդ դրամ է, իսկ շարժական գույքի համար՝ 13.2 մլրդ դրամ: Այսինքն տարբերությունը 8,1 մլրդ դրամ է: Այսինքն այս տարի 8,1 մլրդ դրամ իրենք ավելի շատ են հավաքել, քանի հավաքվում էր 2021-ին: 2025-ին հավաքվելու է 14,92 մլրդ դրամ ավելի, իսկ 2026-ին՝ 20 մլրդ դրամ ավելի՝ քերելով ձեզանից: Դրա մեջ 4 հատ 5 մլրդ է տեղավորվում: Դրանով հանգիստ կարող է աշխատել տրանսպորտը 100 դրամով»:
Հետևեք մեզ՝ այստեղ