Yerevan, 04.November.2026,
00
:
00
BREAKING

Երևույթներ որոնք առաջանում են ուրվականների հետ հանդիպելիս

LIFE


Կյանքում լինում են դեպքեր որոնք անջնջելի հետք են թողնում մարդու հիշողության մեջ: Նման անմոռանալի միջադեպերից է  ուրվականների հետ հանդիպումները:


Իսկ ինչպիսի ետևանքներ կարող է թողնել մարդու վրա նման հանդիպումը:

Նախ և առաջ էմոցիոնալ ուժեղ ցնցում և հոգեբանական խանգարումներ` տհաճ զգացողություններից մինչև խուճապային սարսափ: Մարդու մոտ առաջանում է վախի զգացողություն, դիսկոմֆորտ, անհանգստություն, դեպրեսիա և ճնշվածություն:
 
Այդ ամենին կարող է հետևել ընդհանուր ֆուկցիոնալ խանգարումներ, որոնք կարող են արտահայեվել գլխացավի, հոգնածության, քնկոտության, սրտխառնոցի և ուշագնացության ձևերով:
 
Լինում են դեպքեր, երբ տեսլիքի հետ հանդիպումից հետո առաջանում են մաշկային հիվանդություններ, ուռուցքներ, արյան կազմի փոփոխություն, ժամանակավոր կաթվածահարություն, ցնցումներ, զառանցանքներ, և այդ ամենը երբեմն ուղեկցվում է բարձր ջերմությամբ, մասնակի ու լրիվ գիտակցության կորուստով:
 
Բարեբախտաբար, նման հետևանքներ լինում են հազվադեպ, թեև ցանկացած պարագայում այդպիսի հանդիպումը թողնում է անջնջելի հետք ականատեսի հոգեկան աշխարհի վրա:
 
Եվ մարդիկ և կենդանիները սովորաբար ծանր են տանում ուրվականների հետ հանդիպումները, մանավանդ եթե այն կենդանի մարդու ֆանտոմ է: Սակայն լինում են նաև հանդիպումներ հանդերձյալ աշխարհից վերադարձած տեսիլքների հետ, որոնք թողնում են բավականին լուրջ հետևանքներ:
 
Այսպես, 1982թ.-ին Կիրովո Չապեցկ քաղաքից 58-ամյա մի կին անտառում սունկ հավաքելիս հանդիպում է մեկ տարի առաջ մահացած եղբոր ուրվականին, որը կռացած ինչ որ բան էր անում:
 
Սկզբում կինը կարծելով որ նա նույնպես սունկ հավաքող է և հարցնում է թե որքան սունկ է հավաքել: Սակայն երբ տղամարդը դանդաղ, ասես չցանկանալով ուղղվում և դեմքից ետ տանում կապիշոնը, կինը սարսափով տեսնում է մահացած եղբորը:
 
Սակայն սթափվելով կինը շարունակում է խոսակցությունը: Այն տևում է մոտ 5 րոպէ, որից հետո տեսիլքը ասում է. <<Իմ գնալու ժամանակն է, առանց ետ նայելու հեռացիր այստեղից>>:
 
Բայց կինը այնուամենայնիվ ետ է նայում ու տեսնում, թե ինչպես հանկարծ ուրվականից  դուրս է հորդում վարդագույն ճառագայթ: Երբ կուրացնող ճառագայթը սահում է նրա դեմքի վրայով, կինը անկախ իրենից աչքերը կկոցելով փակում է իսկ երբ կրկին բացում է, ապա տեսնում է միայն մի փոքրիկ ամպ, որը շողշողում էր անտառի ֆոնի վրա:
 
Միջադեպից երկու օր անց կնոջ գլուխը սկսում է ուժեղ ցավել, իսկ աչքերի մեջ կայծերի փայլատակումներ հայտնվել: Որոշ ժամանակ անց այդ տահաճ երևույթները անցնում են: Հավանաբար այդ ամենից հնարավոր էր խուսափել, եթե նա եղբոր ուրվականի խորհրդին հետևեր :
 
Իսկ ահա մեկ այլ կին Իռլանդիայում, երեկոյան անկողնու մոտ ծնկաչոք աղոթելիս հանկարծ ուսի վրա զգում է ձեռքի հպում: Շրջվելով տեսնում է գունատ, հազիվ երևացող քահանայի ուրվական: Մեկ շաբաթ անց նա լուրջ և երկար ժամանակով հիվանդանում է: 

 
Այս լուսանկարը նկարահանվել է 1963թ.-ին քահանա Կ.Ֆ.Լորդի կողմից Անգլիայի Հյուսիսային Յորկշիրի Նյուբայ եկեղեցում: Ժամանակին այն մեծ աղմուկ է բարձրացրել, քանի որ տեսիլքի պատկերը շատ հստակ է դուրս եկել: Լուսանկարի բազմաթիվ հետազոտությունները և ստուգումները այդպես էլ ոչ մի կողծիք չեն կարողացել հայտնաբերել:
 
Որոշ դեպքերում ուրվականներին հանդիպած մարդկանց մարմնի վրա մնում են հետքեր և սպիեր: Այսպես, Անգլիայում նախկին մենաստանի տեղում կառուցված տանը, որտեղ բնակվում էր տեղի քահանան իր կնոջ հետ, հաճախակի սկսում են տեսնել վանականի ուրվական, որը ի դեպ, ականատեսներին ասում էր որ մահացել է 800 տարի առաջ, իսկ անունն էլ Իգնատիուս է: 

Եվ ահա օրերից մի օր կինը նջասենյակում քնած ժամանակ զգում է, որ շնչահեղձ է լինում: Բացելով աչքերը նա տեսնում է տան ուրվականի աղոտ պատկերը, որը երկու ձեռքերով փորձում էր նրան խեղդել: Կնոջը մի կերպ հաջողվում է նրա ձեռքերից դուրս պրծնել և փախչել սենյակից դուրս:
 
Ամուսինը սկզբում կարծում է, որ կինը մղձավանջային երազ է տեսել, սակայն նայելով նրա պարանոցին տեսնում է կապուտակներ և այրան հետքեր:
 
Լինում են դեպքեր, երբ ուրվականի ձեռքի հպումը մարդու մարմնի վրա առաջացնում է այրվածքներ: Այսպես, 1990թ.-ին Նամիբիայի Հրուտֆոնեյն քաղաքի հիվանդանոցում սկսում են տեսնել ավտովթարից զոհված բուժքրոջ ուրվականը: Երբ մի օր տեսիլքը ձեռքով հպվում է բժիշկներից մեկի պարանոցին այնտեղ հայտնվում է ոչ մեծ այրվածք:
 
Նման այրվածքների դեպքում մարդու մաշկը թորշնում է ինչպես խորոված խնձորը:
 
Երբեմն ուրվականների նկատմամբ ականատեսների անխոհեմ գործողությունները կարող են ունենալ անչափ վտանգավոր և ողբերգական հետևանքներ:
 
Օրինակ, XIX դարի կեսերին Արևելյան Անգլիայում կառապանը կառքը քշում է ճանապարհին հայտնված տեսիլքային ֆանտոմի վրա, որին տեղաբնակները անվանում էին <<սև շուն>>: Արդյունքում և կառքը և կառապանը լրիվ այրվում են:
 
Նույն վայրում ֆերմերներից մեկը հարվածում է նույն <<շան>> մթության մեջ վառվող աչքերին և ստանալով կաթված ընդմիշտ դադարում է խոսել:
 
Ի դեպ, ուրվականներին <<որսալ>> ցանկացող որսոդների զինաված լինելու պատմությունները հորինված չեն: Տեսիլքների հետ <<հանդիպման>> գնացող մարդիկ միշտ իրենց հետ զենք են վերցնում:
 
Թեև ուրվականների վրա կրակող փորձարարները մեծ մասամբ անվնաս են մնում, սակայն լինում են դեպքեր, երբ նրանց գտնում են անչափ ողբալի վիճակում:

Հավանական է, ուրվականները երբեմն պատժում են իրենց նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերած անխոհեմ մարդկանց:
 
Անհրաժեշտ է նշել, որ բոլոր ժողովուրդների ավանդազրույցներում գոյություն ունեն զգուշացումներ, թե որքան վտանգավոր է ուրվականների հետ հանդիպումները:
 
1980թ.-ին սոցիոլոգիայի պրոֆեսոր, ամերիկացի Չարլզ Էմմոնսը հանդերձյալ աշխարհի վերաբերյալ հարցում է անցկացրել Չինաստանում  (հարցմանը մասնակցել է 3500 մարդ):
 
Արդյունքում պարզվել է, որ նրանցից կեսը հավատում է հանդերձյալ աշխարհի գոյությանը, իսկ 176 մարդ պնդել են, որ անձամբ է ականատես եղել ուրվականի:

Չինացիները այսօր էլ համարում են, որ ուրվականների հետ հանդիպումները անչափ վտանգավոր է: Նրանք համոզված են, որ նման հանդիպումները կարող է պատճառ դառնալ և հիվանդությունների և անգամ մահվան: 


P.S. Ինչպիսի նշաններից և երևույթներից կարելի է հասկանալ տանը <<հոգի>> կամ ուրվական կա, թե ոչ?

Սկսվում է լսվել անհասկանի ձայներ
Դռները ինքնաբուխ կամ  ինքնաբար բացվում ու փակվում են
Լույսերը  ինքնաբար անջատվում ու միանում են
Տան առարկաները տարօրինակ կերպով անհետանում և հայտնվում են
Երևում են անհասկանալի ստվերներ
Կենդանիները սկսում են իրենց տարօրինակ պահել 
Առաջանում է զգացողություն, որ ինչ որ մեկը ձեզ հետևում է

Իսկ ահա տանը ուրվականի գոյության ավելի ծանրակշիռ փաստարկ կարող է հանդիսանալ փսիխոկինետիկ երևույթները, երբ մարդկանց ներկայությամբ փակվում և բացվում են դռները, հեռուստացույցը և այլ կենցաղային տեխնիկան ինքն իրեն սկսում է աշխատել և անջատվել:

Զգացողություն, որ ինչ որ մեկը դիպչում կամ հրում է ձեզ:

 

IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show