Հայ քահանան պատմել է Սիրիայում իրավիճակի մասին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սիրիայում Բաշար ալ Ասադի իշխանությունը տապալած «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման իշխանության գալուց հետո երկրում որոշակի մտավախություններ կան բնակչության լայն շերտերի մոտը: Գերմանական Bild թերթի թղթակիցը զրուցել է քրիստոնյա քահանա Փոլ Բեդենյանի հետ, որը պատմել է Սիրիայում կատարվողի մասին:
«Իրավիճակը շատ լարված է. Մենք մի կողմից ուրախ ենք, որ հին ռեժիմը չկա, բայց միևնույն ժամանակ չգիտենք, թե ինչ կլինի հետո», - նշել է նա։
Չնայած քրիստոնյաներին թույլատրվում է ազատորեն հետևել իրենց հավատքին, սակայն արդեն գրանցվել են խտրականության և հարձակումների դեպքեր: Վանդալիզմի է ենթարկվել մեկ եկեղեցի. որոշ հատվածներում կանանց կոչ են արել ծածկվել գլխաշորով և քայլել տղամարդկանցից առանձին: Տեղեկություններ կան նաև փողոցներում վիրավորանքների մասին։
Փոլ Բեդենյանը ցանկանում է հավատալ, որ այս դեպքերը կմնան հատուկենտ ու տարածում չեն ստանա:
«Սիրիայի ավանդական բազմազանությունը պետք է ճանաչվի և պահպանվի, և ես հույս ունեմ, որ նոր ղեկավարությունը դա հասկանում է», - նշել է նա: