Brent նավթը էժանացել է՝ մեկ բարելը 72,92 դոլար
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հինգշաբթի նավթի գինն իջնում է նախօրեին երեք աճուրդների բարձրացումից հետո առաջին անգամ։
Brent նավթի փետրվարյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում կազմել են մեկ բարելը 72,92 դոլար, ինչը 0,47 դոլարով ավելի ցածր է, քան նախորդ աճուրդների փակման ժամանակ։ Չորեքշաբթի այդ պայմանագրերը թանկացել էին 0,2 դոլարով (0,3 տոկոս)՝ մեկ բարելը 73,39 դոլար։
WTI նավթի փետրվարյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում էժանացել են 0,52 դոլարով (0,74 տոկոս)՝ մեկ բարելը 69,5 դոլար։ Նախորդ աճուրդների արդյունքներով՝ այդ պայմանագրերի արժեքը բարձրացել է 0,37 դոլարով (0,5 տոկոս)՝ մեկ բարելը 70,02 դոլար։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



