Yerevan, 19.December.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ժողովրդավարության բաստիոնը նոր նշաձող է սահմանում կամ Ծերուկն անտանելի է դարձել․ Ագնեսա Խամոյան

BLOG

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Բազմաթիվ նշումներով, դիտարկումներով ու հարցադրումներով այս թղթերը, որ տեսնում եք աշխատանքային սեղանիս, այսօր պետք է ներկայացնեի ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում, ուր  քննարկվում էր թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման եւ ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը եւ դրանից բխող 2025-2027թթ․ միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշումը։ 

Դպրոցականների կամավոր սկրինինգից մինչեւ կալանավորների շրջանում թմրանյութերի չարաշահման կանխարգելմանն առնչվող բազմաթիվ հարցեր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի եւ յուր ենթակաների հետ քննարկելու ԻՐԱՎՈՒՆՔԻՑ պարզապես զրկվեցի զուտ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի այդպես էլ չբավարաված անձնական ամբիցիաների պատճառով․ վերջինս պարզապես հայտարարեց, թե հանձնաժողովի փակ քննարկմանը չեմ կարող մասնակցել։  

Հիշեցնեմ, որ ԱԺ կանոնակարգ օրենքի 3-րդ հոդվածի 3- րդ կետով «Պատգամավորն ԻՐԱՎՈՒՆՔ ունի ելույթներ ունենալու, հարցեր տալու եւ առաջարկներ ներկայացնելու ԱԺ , նրա ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նաեւ խորհրդարանական լսումներում»։  

Իսկ փակ քննարկման դեպքում, հանձնաժողովի նախագահն ԱԶԱՏ Է ընդգրկել այս կամ այն անձին, առավել եւս պատգամավորի։

Նշեմ, որ նույն Անդրանիկ Քոչարյանը եւ բազմաթիվ ՔՊ-ական պատգամավորներ մասնակցել են Պետաիրավական հանձնաժողովի այն փակ քննարկմանը, որի ժամանակ ներկայացվել է իմ կողմից առաջարկվող օրենսդրական նախաձեռնությունը, որով նախատեսվում է իրավապահ, ուժային համակարգի ծառայողների թմրաթեստավորումում։

Այդ քննարկմանը ներկա էր ոչ միայն ուժայինների ղեկավար կազմը, այլ նաեւ ՔՊ-ական պատգամավորներ(ոչ հանձնաժողովի անդամ), այդ թվում նույն Անդրանիկ Քոչարյանը, որի ո’չ մասնակցության, ո’չ էլ առավել եւս հարցադրումների մասով որեւէ առարկություն չեմ ներկայացրել։

Առաջին հայացքից գուցե փոքր, բայց իրականում շատ կարեւոր այս միջադեպը եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչ նոր նշաձող է սահմանում ժողովրդավարության  բաստիոնը կամ ինչպես կասեր հայտնի ֆիլմում՝ «ծերուկն անտանելի է դարձել»: 

Հ․Գ․ Հետաքրքիր է, թե ինչ կարծիք ունեն կատարվածի մասին ամենատարբեր առիթներով ընդդիմության կողմից քննարկումներին մասնակցելու կարեւորության մասին ահազանգող ՔՊ-ականները (եւ հատկապես հանձնաժողովի անդամները)։

Պատգամավոր Ագնեսա Խամոյան

Big Christmas Market with Idram, IDBank and idplusUcom Supports Wildlife Monitoring in Ararat Region IDBank, Idram, and idplus at the Big Christmas MarketConverse Bank Deputy CEO and CFO, Grant Akopian, Elected to BACEE BoardThe Best Gifts for New Year for Your Loved OnesUcom and SunChild NGO Install a Solar Plant in Alaverdi Kindergarten Converse Bank has been included in the list of Confirming Banks of the EBRD TFPIn 2024, Ucom Expands and Modernizes Fixed and Mobile Networks, Launches 5G in 8 More Cities, Covering a Total of 28 Cities. Acba bank to Allocate $50 Million for MSME Development Team Telecom Armenia Presents Sustainability-Linked Bonds to Prospective Investors at an Official EventConverse Bank and IFC join forces to support the growth of SMEs in Armenia4.479.792 AMD to Armenia Tree Project. the next beneficiary is Children of the regions NGO Ameriabank Presents EventHub.am: a Streamlined and User-Friendly Ticketing SolutionUcraft Introduces a New Solution for Businesses: The UC ERP Platform Ucom Announces a New Year's Deal for Those Who Join the Fixed Line AraratBank Presents the Final Part of "The Will to Get Back on Your Feet Again" Film SeriesIDMerch: IDBank’s New LoanUcom Announces New Year's Promotion for HONOR X7c Smartphones Converse Bank has become an official signatory of the UN Principles for Responsible BankingKindergarten in Artashavan Powered by Solar Energy Thanks to Ucom and SunChild Ameriabank named the Bank of the Year 2024 in Armenia by The Banker MagazineIDBank donated 10,000,000 AMD to the 27th "For You, Armenia!" Telethon “The Will to Get Back on Your Feet Again” ։ A Film Series Funded by AraratBank EasyPay has joined Idram's open QR infrastructureAmeriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni