Եգիպտոսում հնագետները գունագեղ փորագրություններով և ոսկուց 13 լեզուներով հնագույն դամբարան են հայտնաբերել
CULTUREՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վերջերս Եգիպտոսում պեղումների ժամանակ հնագետները արտասովոր արտեֆակտներ, դրանց թվում՝ ոսկուց պատրաստված «լեզուներ» և «եղունգներ» են հայտնաբերել նշված է Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարության հայտարարության մեջ։
Իրերը հայտնաբերվել են Մինյա նահանգի Ալ-Բահնասահ հնավայրում։
Փորձագետների գնահատմամբ՝ արտեֆակտները թվագրվում են Պտղոմեոսյան դարաշրջանին, երբ մակեդոնացի հույները մ.թ.ա. 305 թվականից մինչեւ 30 մ.թ.ա վերահսկում էին Եգիպտոսը: Նրա փլուզումը նշանավորեց հելլենիստական Եգիպտոսի ավարտը և հռոմեական տիրապետության սկիզբը։
Գերատեսչության տվյալներով՝ դամբարաններում հայտնաբերվել են հին եգիպտական Ռա, Իսիս, Հորուս և Օսիրիս աստվածների պատկերներով տարբեր հուռութքներ և սափորներ, ինչպես նաև ոսկուց պատրաստված մարդկային 13 լեզու։
Ըստ Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարության՝ Բարսելոնայի և Չիկագոյի համալսարանների համատեղ հնագիտական առաքելությունը միաժամանակ հայտնաբերել է մի քանի պտղոմեական դամբարաններ՝ «գունեղ փորագրություններով և արձանագրություններով», ինչպես նաև այլ «եզակի հնագիտական գտածոներ»:
Պեղումների ընթացքում հայտնաբերվել է նաև քարե ուղղանկյուն դամբարանահոր, որը գլխավոր սրահով տանում է դեպի դամբարան։ Այնտեղ հնագետները հայտնաբերել են երեք խցիկներ կողք կողքի պառկած տասնյակ մումիաներ, ինչը վկայում է հնագույն զանգվածային գերեզմանոցի մասին:
Հետևեք մեզ՝ այստեղ