Շենգավիթի ոստիկանները հայտնաբերել են մոտ 9 կգ թմրամիջոց ու ատրճանակի փամփուշտներ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեկտեմբերի 17-ին, հերթական խոշոր չափի թմրամիջոցի հայտնաբերման դեպքն է արձանագրվել ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից։ Հայտնում է Shamshyan.com-ը:
Շենգավիթի ոստիկանները Արարատյան փողոցում ձերբակալում և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխում Երևանի բնակիչ 34-ամյա Թովմաս Մ․-ին։ տեղում պարզվում է, որ Շենգավիթի ոստիկանությունում ստացած օպերատիվ տեղեկությունը հավաստի էր։ Նրա բնակության վայրի անասնագոմում ոստիկանները, ապա նրանց միացած ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները հայտնաբերում են տարբեր տեսակի տարաներով (պլաստմասե, ապակե, մետաղյա) այդ թվում՝ դույլերով չորացված, մանրացված, մշակված «մարիխունա» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, որի ընդհանուր քաշը կազմում է մոտ 9 կգ։ Հայտնաբերվում է նաև մոտ 38 հատ 9 մմ տրամաչափի «մակարով» տեսակի ատրճանակի փամփուշտներ։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ էլ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հետևեք մեզ՝ այստեղ