Yerevan, 09.July.2026,
00
:
00
BREAKING


Գայանե Մկրտչյանը՝ սերիալային գործունեության, կոչումների եւ ընտանիքի մասին

LIFE

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Գայանե Մկրտչյանը:

Տիկին Մկրտչյան, վերջին տարիներին Ձեզ հաճախ էինք տեսնում հեռուստաէկրաններին,բայց այս պահին կարծես թե դադար եք տվելինչո՞վ է պայմանավորված լռությունը:

- Բավականին հաճախ են այդ հարցը տալիս: Իրականում դերասանի կյանքում դադարը ավելի շատ պայմանավորված է լինում կամ առաջարկվող դերերի բացակայությամբ կամ անհամապատասխանությամբ: Այնպես ստացվեց, որ վերջին շրջանում ֆիլմերում նկարահանվելու կամ հեռուստատեսությամբ հանդես գալու շատ քիչ առաջարկներ եղան: Իսկ այն դերերն էլ, որոնք այս շրջանում առաջարկվեցին, ինքս հարմար չգտա  ընդունել, որովհետև իմ կարծիքով ինձ համապատասխան չէին:

Տիկին Մկրտչյանդերասանների համար հեռուստատեսային աշխատանքըժամանակավոր մի բան էբայց նրանց կյանքում թատրոնն անընդհատ ներկա էՄի փոքրկպատմե՞քթե այս շրջանում ի՞նչ գործունեություն եք ծավալում թատրոնում:

- Այս պահին թատրոնը վերանորոգման փուլում է, բայց մենք աշխատանքի մեջ ենք: Բեմադրվում են մի քանի ներկայացումներ, տարբեր ռեժիսորներով: Դերասանական խմբի գրեթե մեծ մասը զբաղված է: Բեմադրվում է Գ. Սունդուկյանի  «Պեպո»-ն, որտեղ ես մարմնավորելու եմ  Պեպոյի մոր՝ Շուշանի կերպարը, ինչն էլ շատ հաճույքով եմ փորձում: Ընդհանուր առմամբ՝ թատրոնի ողջ անձնակազմն անհամբերությամբ սպասում է վերանորոգման ավարտին և մենք վստահ ենք, որ բավական լավ արդյունք է լինելու. ձայնային և լուսային համակարգը գերազանցելու է նախկին վիճակը:

Ընդամենը անցյալ տարի դուք դժգոհ էիք թատրոն այցելող հանդիսատեսի քանակիցայդառումով մեկ տարի անց որակային փոփոխություն տեղի ունեցե՞լ է:

- Ես գիտեմ և հավատում եմ, որ հայ ազգը թատրոն և բեմարվեստ սիրող ու գնահատող ազգ է: Հուսով եմ, որ հանդիսատեսի պակասը կամ մակարդակը պայմանավորված է կոնկրետ ինչ-որ ժամանակաշրջանով կամ իրավիճակով, և հուսով եմ նաև, որ դա վերականգնվող  երևույթ է և ժամանաավոր բնույթ է կրում: Վստահ եմ, որ գեղագիտական ճաշակով և լավ բեմադրված ներկայացումը  երբեք ստվերում չի մնա:

Ըստ Ձեզ, ի՞նչն է պակասում այսօրվա թատրոնին եւ հեռուստատեսությանըքանի որկարծես թե ժամանակներն առաջ են շարժվումբայց այս երկու ոլորտների վերաբերյալմիշտ չէոր բոլորը գոհ են:

- Իմ կարծիքով, կոնկրետ որևէ բան չի պակասում թատրոնին կամ հեռուստատեսությանը: Պարզապես ինչպես միշտ լինում են ստացված, հաջողված պրոյեկտներ, կամ  հակառակը՝ անհետաքրքիր կամ չստացված նախագծեր եւ բեմադրություններ: Եվ այդպես եղել է բոլոր ժամանակներում: Միշտ էլ եղել են դժգոհություններ, պարզապես ըստ իրավիճակի կամ ժամանակաշրջանի դրանք ավելանում կամ պակասում են: Իսկ մնայուն արժեքները միշտ էլ մնում են մնայուն: 

Եթե տարիներ առաջ երիտասրադները ավելի շատ հետաքրքրված էին էկրանայինկյանքովհիմա նրանք ձգտում են դեպի բեմը՝ թատրոնըսակայն մի տարբերությամբ,նրանցից շատերը չեն ձգտում այս կամ այն թատրոնի հաստիքային աշխատողը լինել,նրանք ակտիվորեն հանդես են գալիս կոմերցիոն ներկայացումներովԻ՞նչ եք կարծում,ինչն է այս միտումի պատճառը եւ արդյոք խաղարկային եւ կոմերցիոն ներկայացումներընույն հարթության վրա են:

- Ես չեմ պատկերացնում, որ որևէ մեկը ստանալով թատերական կրթություն, ստանա առաջարկ որևէ թատրոնում աշխատելու ու հանկարծ հրաժարվի: Այդպիսի բան լինել չի կարող: Բոլոր ժամանակներում թատրոնը եղել և մնում է թատրոն: Բեմում խաղալու զգացողությունը վեր է ամեն ինչից: Եվ պատահական չէ, որ դերասանը կարող է շատ ավելի քիչ վաստակելով մնա և շարունակի աշխատել թատրոնում:  Բայց ինչ խոսք, չի խանգարի, որ դերասանը ունենա հնարավորություն վաստակել ավելի շատ գումար՝ կոմերցիոն ներկայացումների կամ հեռուստապրոյեկտների մասնակցելով:

Կցանկանայի լսել նաեւ Ձեր կարծիքը դերասանների նոր սերնդի մասինՄենք ունե՞նքապագա վաստակավոր ու ժողովրդական արտիստների կոչումներին արժանիդերասաններ:

- Այո, ունեցել ենք և այսօր էլ կարող ենք  ունենալ: Ես բազմաթիվ բեմադրություններում և տարբեր թատրոններում տեսել եմ շատ շնորհալի երիտասարդների, որոնք մեծ պոտենցիալ  ունեն լավ դերասաններ դառնալու: Եվ ինքս էլ հենց մեր թատրոնի բեմադրությունների ընթացքում բեմի վրա լինում եմ շատ շնորհալի երիտասարդների կողքին: Եվ, կարծում եմ, ապագայում նրանցից շատերը կլինեն վաստակավոր և ժողովրդական արտիստներ՝ բառի լայն իմաստով:

Վերջին շրջանում վաստակավոր կամ ժողովրդական արտիստների կոչումը շատքննարկվեցշատերը համաձայն չեն այդ կոչումները կրողների հետԻ՞նչ կարծիք ունեքդուք:

- Ես կարծում եմ,որ դա պարզապես գնահատականի ձև է: Մարդն աշխատում է ամբողջ կյանքում հասարակության լայն շերտերի համար և որպես խրախուսանք, գնահատանք կամ ուղղակի երախտագիտություն ստանում է  այդ կոչումը: Ես համաձայն չեմ միայն այդ կոչումներին՝  կապված ամբիցիաների հետ, երբ դրանք վերածվում են շուկայական հարաբերությունների:

Գիտեմոր դեմ չեք սերիալներինմիաժամանակշատերը շարունակում են «քարկոծել»իրար հաջորդող սերիալային նորաձեւությանըտիկին Մկրտչյանմեր սերիալենրըիսկապե՞ս որակապես կաղում ենթե ըստ Ձեզ նման խոսակցությունները ուռճացված են:

- Ինձ թվում է սերիալներին վերաբերող հարցն արդեն կորցրել է ակտուալությունը: Ժամանակակից ազատ աշխարհում մարդիկ ազատ են ներակայացնել և իրականացնել տարբեր տեսակի և որակի պրոյեկտներ՝ լինի դա սերիալ, թե հեռուստահաղորդում կամ բեմադրություն: Եթե այս պահին դեռ մեր հասարակարգը ունի այդ սերիալների կարիքն ու պահանջարկը, ապա բնական է, որ պետք է լինեն այդ պահանջարկը բավարարող առաջարկներ ևս: Սերիալների որակը ոչ միայն կապված է դրանք ստեղծողների ճաշակի սահմանափակ լինելու կամ այլ գեղագիտական կարողությունների հետ, այլ լավ սերիալը նաև պահաջում է մեծ ֆինանսական միջոցներ, որը հաճախ չէ, որ մեր պայմաններում հնարավոր է լինում ապահովել: Ես կողմ եմ, որ մարդիկ աշխատեն և աշխատանք ունենան և հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում հնարավոր կլինի ավելի կատարելագործել տվյալ ոլորտը:

Տիկին Մկրտչյան, Ձեր տանը արվեստագետ ամուսիններից ծնվել են արվեստից հեռուուղղություններ նախընտրող երեխաներկպատմե՞քթե ինչով էր դա պայամանավորված: Ի դեպ, գիտեմ նաեւ, որ արդեն տատիկ եք:

- Կարծում եմ՝ իմ երեխաները ավելի պրագմատիկ են և ընտրել են այնպիսի բնագավառներ, որտեղ ավելի մեծ հնարավորություններ կան ինքնադրսևորվելու և հաջողության հասնելու: Միգուցե նաև նրանց կյանքում մեր արվեստը  և ներգրավվածությունը թատրոնի  կյանքին արդեն բավարար է եղել, որպեսզի սպառեն հայտնի լինելու կամ ծափահարություններ ստանալու մղումը:  Ուրախ եմ, որ ունեմ ինքնաբավ և կայացած երեխաներ: Իսկ որպես տատիկ՝ ամենաերջանիկ տատիկներից եմ, քանի որ ունեմ երկու հրաշք թոռնիկ: 
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform