Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Փաշինյանը հաճախ սկզբում «հրաժարվում» է, իսկ հետո գնում զիջումների. ռուսաստանցի փորձագետ

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Դեկտեմբերը օրացուցային և քաղաքական տարվա արդյունքների ամփոփման ժամանակն է: Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի մոտալուտ ստորագրման վերաբերյալ կանխատեսումների պակաս չկար։ Դրա մասին սոցցանցերում գրել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

«Երեք ամիս առաջ Բաքուն սահմանեց իր լիակատար ռազմաքաղաքական վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի վրա, իսկ կասպյան հանրապետությունում արտահերթ ընտրությունները, որոնք անցկացվեցին 2024 թվականի փետրվարի սկզբին, նպատակ ուներ ընդգծելու այդ փոփոխությունների անշրջելիությունը։ Երևանը Ղարաբաղի հողերը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս:

2023 թվականի դեկտեմբերի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կայքում տեղադրվել է սեփական գրասենյակի և նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի համատեղ հայտարարությունը։ Այս փաստաթղթում միանշանակ ասվում է, որ երկու պետությունները «համաձայն են, որ կա պատմական հնարավորություն՝ հասնելու երկար սպասված խաղաղությանը տարածաշրջանում»։ Սակայն 2025 թվականն արդեն մոտենում է, իսկ խաղաղության համաձայնագիր այդպես էլ ձեռք չի բերվել։

«Россия сегодня» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված իր ծավալուն հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկայացրել է իրադարձությունների իր մանրամասն մեկնաբանությունը։ «Մենք իրականում մեծ առաջընթաց ենք գրանցել խաղաղության պայմանագրի շրջանակում։ Այս փաստաթղթի տասնյոթ հոդվածներից տասնհինգը համաձայնեցված են, մնացել են երկուսը»։ Առաջին դեպքում խոսքը փոխադարձ պահանջներ ներկայացնելուց հրաժարվելու մասին է, իսկ երկրորդը՝ պետական ​​սահմանի երկայնքով օտարերկրյա ներկայացուցիչների չտեղակայման մասին։

Բայց արդյո՞ք ադրբեջանական կողմի պնդումը սահմանափակվում է այսքանով։ Ակնհայտ է, որ ոչ, որովհետև ինչո՞ւ այդ դեպքում Իլհամ Ալիևը պետք է խոսեր Հայաստանի Սահմանադրության և բարիդրացիական հարաբերությունների ոգու և տառի միջև անհամապատասխանության մասին։ Ադրբեջանի նախագահն իր զրուցակցին՝ ռուս ազդեցիկ մեդիադեմքին և Ռուսաստանի կառավարության որոշումներ ընդունողներին հասկացրել է, որ իր համար անընդունելի է Կովկասում ստատուս քվոյի վերանայումը։ Բանը, պարզվում է, միայն պայմանագրի երկու կետը չէ. «Մրանք չպետք է մոռանան Ղարաբաղյան երկրորդ պատերազմի և 2023 թվականի սեպտեմբերյան հակաահաբեկչական գործողության արդյունքները (ինչպես Բաքվում անվանում են Ղարաբաղում երրորդ, ամենակարճ պատերազմը)»,- միանշանակ ամփոփում է Իլհամ Ալիևը։ Ուղերձ ոչ միայն Նիկոլ Փաշինյանին. Ադրբեջանի նախագահը նշել է նաև Հարավային Կովկասում Ֆրանսիայի բացասական (իր տեսակետից) քաղաքականությունը, որն ուղղված է, իր պնդմամբ, «Հայաստանի ռազմականացմանը»։

Կիսելյովի հետ զրույցում Ալիևը հասկացրել է, որ ապագա խաղաղության (և հետևաբար՝ նոր տարածաշրջանային կովկասյան կարգի) պայմանները տեղի են ունենալու Բաքվի ձայնի առաջնահերթությամբ։ Եվ այս թեզերը չի կարելի ինչ-որ նոր շրջադարձ անվանել։ Ալիևը, ինչպես նաև նրա վարչակազմի ներկայացուցիչները, հետևողականորեն իրականացնում են այս կուրսը, ինչը չի կարելի ասել Նիկոլ Փաշինյանի թիմի մասին։ Հայաստանի վարչապետն ու նրա շրջապատը հաճախ նախ «հրաժարվում» են (հատկապես հռետորական մակարդակում), հետո որոշում ընդունում հետագա զիջումների մասին։ Սակայն մինչ այժմ դա Հայաստանի ներսում տեկտոնական լուրջ տեղաշարժերի չի հանգեցրել։ Հարցն այն է, թե մինչև ե՞րբ, և կա՞ն արդյոք այլընտրանքներ այս գործողության համար: Նրանց պատասխանն այսօր այնքան էլ ակնհայտ չի թվում»,- նշել է Մարկեդոնովը։

 Հետևեք մեզ՝ այստեղ

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns