Yerevan, 02.July.2026,
00
:
00
BREAKING


«Իշխանափոխությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է իրավիճակը փոքր-ինչ շտկելու համար». «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

2024 թվականի ամենանշանակալի իրադարձություններից մեկը, եթե ոչ ամենանշանակալին, համարվում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը, երբ նա Կիրանցից մի քանի օրվա ընթացքում եկավ, հասավ մայրաքաղաք, և տասնյակ հազարավոր քաղաքացիներ դուրս եկան փողոց: «Փաստի» հետ զրույցում, ամփոփելով անցնող տարվա քաղաքական իրադարձությունները, այդպես է կարծում քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը:
 
«Շատերի գնահատմամբ, Սրբազանը մոտ էր այն նպատակին, որի մասին խոսեց մայիսի 9-ի հանրահավաքի ժամանակ, այսինքն՝ Հայաստանում քաղաքական փոփոխություններին: Ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ վերջնարդյունքում չստացանք այն, ինչի մասին խոսվեց մայիսի 9ին, բայց մի քանի կարևոր արձանագրում եղավ: Կար գնահատական, որ ժողովրդի համար մեկ է, էլ փողոց դուր չի գա, իշխանություններն ինչ ուզում, անում են: Ոչ, տեսանք, որ եթե կարողանում ես ճիշտ կոճակի վրա սեղմել, ժողովրդի ինքնագիտակցության մեջ ճիշտ կոդերը արթնացնել, մարդիկ դուրս են գալիս փողոց, ավելին՝ պատրաստ են գործողությունների։ Երկրորդ՝ 2018 թվականից հետո երկար ժամանակ այդ միֆը կար, որ Նիկոլ Փաշինյանի լեգիտիմությունը պայմանավորված է նաև որոշակի հանրային աջակցությամբ: Այդ միֆը փլուզվեց, տեսանք, որ Նիկոլ Փաշինյանը չի վայելում փողոցի աջակցությունը:
 
2021 թվականին, երբ եղավ Գլխավոր շտաբի հայտարարությունը, Նիկոլ Փաշինյանը կոնտր միտինգ իրականացրեց, մարդկանց հավաքեց Հանրապետության հրապարակում, ճիշտ է՝ օլիգարխների օգնությամբ և այլն, բայց, այնուամենայնիվ, հանրային տրամադրությունները չափող ինչ- որ քայլ փորձեց կատարել: Սրբազանի շարժման պարագայում դա չկարողացավ անել: Ճիշտ է, շարժումը չհասավ իր վերջնանպատակին, բայց տեսանք, որ իշխանությունը ռեսուրսներ չունի, որ կարողանա հանրության լայն շերտերը մոբիլիզացնել: Սա չափազանց կարևոր նկատառում է: Որքան էլ պարադոքսալ հնչի, 2018 թվականից սկսած Նիկոլ Փաշինյանին մնացել է միայն ընտրական լեգիտիմությունը, այսինքն՝ կեղտոտ կերպով ընտրությունները դեռ չեն կեղծել: Նախկինում ունեինք նախընտրական կեղծիքների ահռելի մեքենա, որը հանգեցրել էր նրան, որ 2018 թվականի դրությամբ մարդիկ քաղաքական գործընթացների վրա ազդելու այլ մեխանիզմ, քան փողոց դուրս գալը, չունեին։ Այս իշխանությունները հետընտրական կեղծիք են անում: Ամենավառ օրինակը Գյումրիում տեղի ունեցածն է, որը քաղաքագիտական և քաղաքական նորմերից դուրս երևույթ էր: Մի խմբակցության հանեցին ավագանուց, ինչ-որ անհասկանալի փրայմերիզ արեցին:

Պարադոքսն այն է, որ դրա ընթացքում մարդը, որն ավելի քիչ ձայն է հավաքել, քան նա, որն այս պահի դրությամբ զբաղեցնում է Գյումրու քաղաքապետի ժ/պ-ի պաշտոնը, ըստ էության ավելի շատ ձայն է ստացել, քան դրանից հետո մարզպետ նշանակվածը: Բայց Փաշինյանն այս քայլին էլ գնաց։ Գլոբալ առումով մնացած միակ հենարանն ընտրական որոշակի լեգիտիմությունն է: Չեմ ասում, որ 2021 թվականի ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանի ստացած 680 հազար ձայնը նրա «մաքուր» քվեներն են: Հասկանում եմ, որ Հայաստանում դա հիմա ընդունված չէ ասել՝ հաշվի առնելով մի շարք քաղաքական հանգամանքներ, բայց, օրինակ՝ Արայիկ Հարությունյանը շատ մեծ լումա ուներ 2021 թվականին Նիկոլ Փաշինյանի հաղթանակի հարցում: Մի շարք այլ բաներ ևս չկան: 2021 թվականին Փաշինյանը երկու խոստման հիման վրա էր գալիս իշխանության՝ խաղաղություն և թալանի հետբերում: Ոչ մի բան չարեց, այս մարդն այդ լեգիտիմության փշրանքների վրա է մնացել։ Այլ հարց է, որ մինչ այս պահը դեռ չի ձևավորվել այն այլընտրանքը, որը կկարողանար կապիտալիզացնել Փաշինյանի լեգիտիմության սնանկությունը»,-նշում է Մաթևոսյանը:
 
Ինչ վերաբերում է 2024 թվականին, ապա մեր զրուցակիցը նշում է. «Տարվա ընթացքում հետաքրքիր մի դեպքի ականատես եղանք, որ այն մարդը, որն աշխատում է նախագահ, հստակ դեդլայն նշեց՝ չորս շաբաթ ունենք «Խաղաղության պայմանագրի» տեքստը վերջնական տեսքի բերելու և ստորագրելու համար: Դա մինչ Բաքվում կայացած COP29-ն էր: Թիվ մեկ թեման, որի մասին իշխանությունները խոսում են, «Խաղաղության պայմանագիրն» է: 2024 թվականն այս առումով կորսված տարի է: Ոչ միայն չունենք «Խաղաղության պայմանագիր», այլև 2024 թվականի ավարտին խաղաղությանն ավելի մոտ չենք, քան կայինք տարվա սկզբին: Ինչի՞ մասին էր Ալիևի վերջին հարցազրույցը, մոտավորապես սա էր՝ «հարգելի տիկնայք և պարոնայք, ճիշտ է, ֆորմալ ասում ենք, որ 17 կետանոց պայմանագրից 15-ը համաձայնեցված է, երկու կետ է մնացել, բայց պահանջների փունջ կա, որոնք պետք է կատարեք, և հետո, հնարավոր է, կստորագրենք «Խաղաղության պայմանագիրը», հնարավոր է՝ ոչ»: Իսկ այդ պայմանների շարքը շատ մեծ է՝ սկսած երեք հարյուր հազար ադրբեջանցի Հայաստան տեղափոխելուց, վերջացրած Մինսկի խմբի լուծարմամբ, Հայկական բանակի լուծարմամբ, «Զանգեզուրի միջանցքով» և այլնով: 2020 թվականի պատերազմից հետո պետք է լծված լինեինք վերականգնվելուն: Այս տարին էլ կորցրեցինք, ո՛չ բանակի վերակառուցում իրականացրեցինք, ո՛չ դիվանագիտական առումով հասանք այն բաղձալի նպատակին, որ իշխանություններն էին ներկայացնում, այն է՝ եթե հրաժարվում ենք ռուսական անվտանգային հովանոցից, պետք է այլ հովանոց գտնենք, որի օժանդակությամբ էլ կվերականգնվենք: Դա էլ չարեցինք: Վերջում էլ իմացանք, որ Էրդողանը միջնորդ է բանակցություններում: Որպես պետություն կորցրել ենք 2024 թվականը: Հայաստանը 2024 թվականին ևս մեկ քայլով մոտեցավ նրան, որ Հայաստանի ղեկավարությունը կստորագրի նմանատիպ փաստաթուղթ, որը 2023 թվականի սեպտեմբերին ստորագրեց Սամվել Շահրամանյանը Արցախի պետականության լուծարման մասին: Լավ բան չեմ ասում, բայց սա է իրականությունը»,- ընդգծում է մեր զրուցակիցը:
 
Հայաստանի իշխանություններն անցնող տարում որևէ քայլ արեցի՞ն արցախահայերի՝ իրենց բնօրրան վերադարձի, գերիների տուն վերադարձի մասով: «2024 թվականին Հայաստանի իշխանությունները չեն կորցրել որևիցե հնարավորություն Արցախը հերթական անգամ ճանաչել Ադրբեջանի մաս: Բոլոր պաշտոնյաները՝ Նիկոլ Փաշինյանից Ալեն Սիմոնյան ու Վահագն Խաչատուրյան, պարբերաբար խոսում են, որ Արցախն Ադրբեջանի մաս է: Մեկն էլ վերջերս ասաց՝ 30 տարի մեզ ստիպել են սիրել մի բան, որը մերը չէր: Արցախահայերի վերադարձի մասով պատասխանեմ՝ մի փոքր էմոցիա և անձնական վերաբերմունք դնելով: Արմատներով Արցախից եմ։ Շատ եմ ուզում գնալ Արցախ՝ իմ պապի և տատի տուն, բայց գիտեմ մի շատ պարզ բան՝ եթե Հայաստանը չլինի, չենք կարող Արցախի մասին խոսել: Հիմա Հայաստանի՝ լինելչլինելու հարց է դրված: Ալիևի վերջին հարցազրույցը նրա մասին էր, որ նա Թեհրանին ու Մոսկվային փորձում է համոզել՝ «հարգելիներ, սիրելի և պաշտելի իրանցիներ և ռուսներ, որ հարձակվենք Հայաստանի վրա, դա ձեր դեմ չենք անում, դա սորոսականների, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի դեմ ենք անում»: Սա ասում է այն մարդը, որն Արևմուտքում նշում է, որ Ադրբեջանը փաստացի ՆԱՏՕ-ի անդամ է, կամ Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունն Ադրբեջանը դիտարկում է որպես գործիք Իրանի և Ռուսաստանի դեմ գործողություններ իրականացնելու համար: Այդ մարդը, օգտագործելով ռուսական լրատվական հարթակը, ռուսական քաղաքական վերնախավին ասում է՝ եթե Հայաստանում էլ էթնիկ զտում անենք, դա ձեր դեմ չէ: Այս պայմաններում, եթե արմատներով արցախցի լինելով՝ սկսեմ խոսել Արցախի վերադարձի և այլնի մասին, դա ինքնախաբեություն կլինի: Պետք է նաև ինքներս մեզ հետ անկեղծ լինենք: Հայաստանի Հանրապետությունը որոշակի իներցիայի շնորհիվ է շարունակում գոյատևել, այդ թվում՝ նաև Խորհրդային Միությունից մնացած իներցիայի. խոսքը վերաբերում է նույնիսկ ենթակառուցվածքային համակարգերին, տնտեսական կապերին։ Հիմա կա որոշակի քաղաքական իներցիա Արցախի հարցի վերաբերյալ, ճիշտ է՝ միևնույն ժամանակ կա հատկապես Դաշնակցության կառույցների աշխատանքը Սփյուռքում, կա առանձին վերցրած անհատների աշխատանքը աշխարհի տարբեր երկրներում: Շվեյցարիայի խորհրդարանի հայտարարությունը դրա մասին էր, կա այդ իներցիան, որ Արցախը հայկական է, որ Արցախի հարց կա, որ Արցախի հարցը փակված չէ: Ռուսական վերնախավի շրջանում հետաքրքիր ձևակերպում կա, որ եթե ձեզ համար այդ հարցը փակված է, մեզ համար էլ է փակված, եթե ձեզ համար փակված չէ, եկեք, խոսենք: Այդ իներցիան կա, կկարողանա՞նք այն օգտագործել, թե՞ ոչ, չգիտեմ, առավել ևս քաղաքական լծակներ չունեմ իրավիճակը վերահսկելու, բայց գիտեմ մի պարզ բան՝ եթե չլինի Հայաստանը, չենք կարող խոսել Արցախ վերադարձի կամ Արցախի Հանրապետության մասին: Մեզ փորձում են ոչնչացնել ու կարող են կրկնել այն, ինչ արեցին Սիրիայում, ֆիզիկապես տեսնում եմ, թե դա ինչպես են փորձելու անել ու ինչ են ասելու մեր իշխանությունները այդ պարագայում»,-ասում է քաղաքագետը:
 
Որևէ բան փրկելու միակ ելքը իշխանափոխությո՞ւնն է: «Իշխանափոխությունը անհրաժեշտ, բայց ոչ բավարար միջոց է: Պատկերացնենք մի իրավիճակ, որ Անդրանիկ Քոչարյանն իր շուրջ է համախմբում ՔՊ-ն, Նիկոլ Փաշինյանին անվստահություն են հայտնում, Անդրանիկ Քոչարյանին ընտրում վարչապետ: Պատկերացնո՞ւմ եք, թե դրանից հետո մեզ հետ ինչ է կատարվելու: Ֆորմալ առումով կարող ենք ասել, որ իշխանափոխություն տեղի ունեցավ, առաջին դեմքը փոխվեց, նախարարներ և այլոք փոխվեցին: Նիկոլին ուզում ենք փոխարինել նիկոլիզմո՞վ: Դրա համար եմ ասում՝ իշխանափոխությունը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է իրավիճակը փոքրինչ շտկելու համար: Չգիտեմ՝ 2025 թվականին դա հնարավոր կլինի՞ անել, թե՞ ոչ: Գիտեմ մի բան՝ չափազանց բարդ տարի է լինելու, որովհետև այս մարդկանց կոմպետենտությունը չի բավարարում խնդիրները լուծելու համար: 2024 թվականը կորսված տարի էր Հայաստանի Հանրապետության համար: Փաստորեն, մեր պետականության հիմնական ֆունկցիան հետևյալն էր՝ ապահովել Նիկոլ Փաշինյանին պետական պահպանության ծառայությունով, նաև Հայաստանի պետական միջոցների հաշվին ապահովել նրա բարեկեցությունը: Ուզում եմ հասկանալ՝ մի քանի հազար տարի ապրել ենք, պետություն ունենք, ժամանակին պետություն ունեինք, պայքարել ենք, պատերազմել, բազմաթիվ մարդիկ զոհվել են, և դրա վերջնանպատակն այն էր, որ մեր ազգը առանձին վերցրած ինչ-որ մի մարդու պահի՞»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը:
 
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6