Yerevan, 09.May.2026,
00
:
00
BREAKING


Կամակոր և վնասակար տղամարդիկ՝ ըստ կենդանակերպի նշանների

LIFE

Խոյ

Եթե քեզ բախտ է վիճակվել քո կյանքում հանդիպել Խոյի, կարող ես նախապես վազել դեղատուն՝ հակադեպրեսանտ գնելու։ Խոյն իր համառությամբ և էգոիզմով, որն արտահայտվում է մանկական ինքնաբերությամբ, հեշտությամբ կարող է ոչնչացնել քեզ։ Նույնիսկ, եթե հասկանում է , որ իրավացի չէ, միևնույն է, կվիճի ուղղակի հանուն իր սկզբունքների։ Նա միշտ ունի իր անձնական կարծիքը ցանկացած իրադարձության վերաբերյալ, նույնիսկ եթե նա թեմայից գլուխ չի հանում։ Ագրեսիայի հանկարծակի բռնկումներն ու  վատ տրամադրության նոպաները՝ այս նշանի զարդն են։ Չնայած, որ նա հանդարտվում է նույնքան արագ, որքան բռնկվում։

Ցուլ 

Ցուլը կարծում է, որ կարող է անել այն, ինչ ուզում է, իսկ եթե դա այդպես է, ապա ինչու՞ մտահոգվել։ Նա միշտ գոհ է իրենից, նույնիսկ եթե հպարտանալու առիթ էլ չկա։ Իր անչափ համառությունը նա իսկական տղամարդու բնավորության ամրություն է համարում, ժլատությունը՝ գիտակից տնտեսում, իսկ վատատեսության հակումը՝ աշխարհի իրատեսական ընկալում։

Երկվորյակներ

Կենդանակերպի ոչ մի նշան չունի այդ շնորհը՝ ամեն բան գլխիվայր շուռ տալու, ինչպես դա անում են Երկվորյակները։ Իրենց հետ հաստատ չես ձանձրանա, սակայն մեկ-երկու շաբաթ շփումից հետո քեզ կզգաս տանջված և անհույս՝ հետ մնացած բոլորից։ Եթե դու կարող ես դիմակայել Երվորյակներին և անընդմեջ փոփոխությունների նրանց ապշեցուցիչ հակումը (այն պայմանով, որ դու էլ ես Երկվորյակ), ուրեմն քո պատվին հուշարձան է պետք կանգնեցնել։ Նրանք զվարճանում են մեկ այստեղ, մեկ այնտեղ, սիրում են խելքահան անել և ծաղրել ։ Ապագան նրանց հետ ավելի քան անհուսալի է, բայց ներկան՝ զվարճալի։ Հավատարմություն նրանցից մի սպասիր, բավական է շրջվես, և  նա արդեն կսիրահետի ընկերուհուդ։

Խեցգետին

Նվնվան և ձանձրալի Խեցգետինը ամեն աղջկա մեջ իր մոր շարունակությունն է փնտրում, և եթե գտնի իր իդեալին, ապա անպայման կփորձի ամուսնանալ։ Խեցգետինը ՝ ընտանեկան օջախի և հարմարավետության ակտիվ սիրահարը, ժամանակից շուտ իր կնոջն այն աշխարհ կուղարկի իր անընդմեջ բողոքներով այն մասին, թե ինչպես է պետք լվանալ ափսեները, կերակրել սիրելի կատվին և ձվածեղ պատրաստել։ Ամուսնանալ Խեցգետնի հետ նշանակում է ոչնչացնել երիտասարդ տարիները։

Առյուծ

Իր սեփական անձի վրա կենտրոնացած Առյուծը չի նկատում ոչ ոքի, բացի իրենից։  Գուցե, միայն նրանց, ով հիանում է իրենով։ Նա մեծամիտ է և իրեն չափազանց մեծահոգի է համարում, որպեսզի հիշի վիրավորանքներն ու խոստումները։ Թագավորական այս անձը պաշտում է գումար ծախսել, անհոգ կյանք վարել և շրջապատել իրեն գեղեցիկ աղջիկներով։  Շատ խանդոտ է, բռնկուն և նեղացկոտ։ Սակայն տանել չի կարող , երբ իրեն խանդում են, քանի որ չի ընդունի այն միտքը, որ ինչ-որ մեկը կարող է իրեն  սեփականություն համարել։ Քո կյանքում նա միշտ պետք է առաջին տեղում լինի, և եթե հանկարծ դու հետաձգես ձեր հանդիպումը՝ հիվանդ մորաքրոջդ այցելելու համար, կարող է լուրջ վիրավորվել․ ի՞նչ մորաքույր, գրողը տանի․․․

Կույս

Սարսափելի բծախնդիր։ Նա կտանջի քեզ մանրուքներով ու քարոզներով։ Նա անընդհատ կփնթփնթա, որ կարագը շատ խոլեստերին է պարունակում, իսկ տապակածը վնասակար է ստամոքսի համար։ Խայտառակ ալարկոտ է, սակայն աշխատասեր է համարում իրեն, քանի որ երբեմն որոշ մանրուք անելու համար ինչ-որ աննշան գործողություններ է անում։ Սիրուն վերաբերվում է շատ զգույշ, զգացմունքների առումով ժլատ է։

Կշեռք

Կշեռքները կասկածամիտ են, գաղտնի և զգուշավոր։ Դյուրագրգիռ են և կարող են իրենց զայրույթը առաջին պատահածի երեսին ասել, եթե նրանց գործերը չեն ընթանում իրենց ուզածով։ Գոյություն չունեցող տարբեր խնդիրներ են հորինում, իսկ հետո՝ երկար ժամանակ  լուծում դրանք։ Շատ ընկերներ ունեն, բայց, իրականում, գրեթե ոչ ոքի չեն վստահում։

Կարիճ 

Զզվելի, հիշաչար Կարիճը անընդհատ նյարդայնանում է, եթե ինչ-որ բան արվել է ոչ իր ասածով։ Անընդմեջ մեղադրանքներն ու մռայլ հայացքը, որն իր ծանրությամբ ունակ է գետնի տակ մտցնել, խելքահան կանեն յուրաքանչյուրին։ Իսկ երբ այս միջատը սկսում է խանդել՝ մենք քեզ չենք նախանձում։  Փողը երբեք չի հաշվում, սակայն լավ հիշում է, թե քանի անգամ մոռացաք ուրախանալ իր բերած նվերի համար։

Աղեղնավոր

Նա չի ստում, սակայն միայն այն պատճառով, որ իր էությունը տանել չի կարողանում սուտը։ Չի ստում նույնիսկ երբ անպետք ճշմարտություն է ասում։ Եթե նա բացահայտի քո սուտը՝ պատրաստ եղիր անախորժությունների։ Կատաղի խանդոտ է, բայց ինքն էլ ոչ մի փեշ բաց չի թողնում։ Նույնիսկ նրան բնորոշ հումորի զգացումը չի հատուցի նրա թերությունները։

Այծեղջյուր

Համառ է 200% և չի ենթարկվում համոզմունքների։ Նույնիսկ եթե համաձայնվում է քեզ հետ, ապա կամ ձեր կարծիքները համընկել են, կամ նա ուղղակի չի ուզում զուր բացատրություններ տալ։ Վերջին դեպքում կարող ես համոզված լինել՝ հոգու խորքում նա  կասկած չունի, որ ճիշտ է։ Ձանձրալի Այծեղջյուրը դժվարությամբ է տանում աղմկոտ, ուրախ երեկույթները և կարող է ընդհանրապես կորած համարվել հասարակության համար, եթե նրա հետ դաստիարակչական աշխատանքներ չտարվեն։ Չնայած, ինչպես արդեն նշվեց, նրան համոզելը գրեթե անհնար է, և ավելի լավ է շեշտը դնել նրա հետաքրքրություններին և շատ զգույշ բերել նրան որևիցե մտքի, որպեսզի  Այծեղջյուրը մտածի, թե դա իր մտահղացումն է։  Այծեղջյուրը փառասեր է, կարծում է, որ գիտի կյանքը, և հենց այդ պատճառով կարող է ժամերով դասախոսություններ կարդալ այն մասին, հատկապես՝ ինչպես ծախսել գումարը։  Այնպես որ, ավելի լավ է քո գնումների փոքրիկ ուրախությունները գաղտնի պահիր։

Ջրհոս

Նա սիրում է երազել և ծրագրել վիթխարի ինչ-որ մի բան, սակայն նրա էներգիան և համբերությունը երբեմն չեն բավարարում նույնիսկ սկսել մտածածը։ Նա կարող է խոստանալ քեզ շատ բան, ու ինքն էլ հավատում է, որ կիրագործի խոստացածը, բայց դու մի հավատա նրա քաղցր ճառերին։ Լուրջ հարցերում ավելի լավ է չակնկալես նրա օգնությունը, առավելևս՝ մի երազիր որևիցե պատասխանտվություն դնել նրա առնական ուսերին․ առաջին հերթին ապավինիր ինքդ քո ուժերին։

Ձկներ

Եթե քեզ անհրաժեշտ է նորմալ, վստահ և ամուր հիմք ունեցող տղամարդ, այլ ոչ թե երկնքում սավառնող մեկը, ապա սխալ հասցեով ես դիմել։ Ձկներն ապրում են իրենց աշխարհում, իրենց օրենքներով և, հետևաբար, բացարձակ հարմարված չեն  իրական կյանքին։ Ձկները հոգու խորքում երեխաներ են․ նրանք տատանվող են, չափազանց զգայուն, և նրանց մասին անընդհատ հոգ է պետք տանել, այլապես նրանք կկորչեն իրենց անվստահությունից։ 

Ըստ՝ horoscope-zodiac.ru

NEWS.am STYLE

 

Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another