Նախաճաշից հրաժարվելն կաթվածի պատճառ է դառնում
LIFEԳիտնականները Ճապոնիայում 15 տարի անընդմեջ հետևել են 45-ից մինչև 74 տարեկան 82 հազար կանանց և տղամարդկանց առողջությանը և դիետիկ սովորություններին: Ուսումնասիրության վաղ շրջանում մասնակիցները չեն ունեցել սրտանոթային հիվանդություններ:
Իսկ ահա ուսումնասիրության վերջում արձանագրվել է կաթվածի 3772 դեպք, որոնցից 1051-ի մոտ տեղի է ունեցել հեմորագիկ ինսուլտ (արյունազեղային կաթված), իսկ 870 մարդու մոտ հայտնաբերվել է սրտի իշեմիկ հիվանդություն: Հետազոտողները մասնակիցներին են բաժանել են մի քանի խմբի՝ նշելով, որ նրանցից ոմանք նախաճաշել են շաբաթական 2 անգամ, մյուսները՝ 3-4, երրորդ խումբը՝ 5-6, իսկ չորրորդ խմբի անձինք երբեք բաց չեն թողել առավոտյան կերակուրը:
Նրանք, ովքեր պարբերաբար են նախաճաշել, հազվադեպ են բողոքել արյան բարձր ճնշումից, քան նրանք, ովքեր անտեսել են այն: Միևնույն ժամանակ, վերջիններիս մոտ սրտի հիվանդությունների և հատկապես հեմորագիկ ինսուլտի ռիսկերն ավելի բարձր են եղել:



