Հայաստանն աշխատում է ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ. Ստոլտենբերգի զեկույցը
INTERNATIONAL NEWSՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը հրապարակել է իր ամենամյա՝ 2015 թվականի զեկույցը, որում կան հիշատակումներ նաև Հայաստանի մասին:
Զեկույցում մասնավորապես նշվում է, որ Հայաստանն աշխատում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ՝ սեփական փորձառությամբ կիսվելու և համատեղ մասնագիտական վերապատրաստման նախաձեռնություններ իրականացնելու միջոցով:
Հիշատակվում է, թե ինչպես նախորդ տարի Ուժեղացված պաշտպանության կրթական ծրագրի շրջանակում սերբ սպաները հայ գործընկերներին խորհուրդներ են տվել հայ սպաների ռազմական և ակադեմիական կրթությունը միավորելու շուրջ: Նաև նշվում է, որ Հայաստանը հետաքրքրվածություն է ցուցաբերել ՄԱԿ-ի Համատեղ անվտանգության ծրագրի կիրառման վերաբերյալ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



