Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին. Էդուարդ Շարմազանով
BLOGՍյսօր ազգաին մտավորական,ռազմական ու պետական գործիչ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է։
Նժդեհը մահացել է 1955 -ի դեկտեմբերի 21-ին ,Վլադիմիրի բանտում։
Ի հարգանք ու հիշատակ Գ.Նժդեհի ու նրա հոգեւոր ժառանգության,ՀՀԿ անդամներն այսօր ծաղիկներ խոնարհեցին Գարեւին Նժդեհի հուշարձանին։
Գ.Նժդեհի հուշարձանի բացումն իրականացվել է 2016-ի մայիսի 28-ին։
Հուշարձանի տեղադրման նախաձեռնողը եղել է հենց ՀՀԿ-ն ՝ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ։
Հուշարձանի տեղադրման գործում անուրանալի է Երեւանի նախկին քաղաքապետ,ՀՀԿ ԳՄ անդամ Տարոն Մարգարյանի ավանդը։
2016-ի մայիսի 28-ին ,Գարեգին Նժդեհի հուշարձանի բացմանը ,պատիվ եմ ունեցել պետության անունից պաշտոնական ելույթ ունենալ։
Եվ այդ օրն իմ գիտակցական կյանքի ամենափառավոր ու արժանապատիվ օրերից էր,քանի որ Երեւանի սրտում վերջապես կանգնեցվեց հանճարեղ Հայի՝ Գարեգին Նժդեհի հուշարձանը։
Գարեգին Նժդեհի գաղափարներն այսօր ավելի քան արդիական են ու անհրաժեշտ հայ ժովորդին։
Հ.Գ. Իմ հոգին ունի զույգ հենարաններ՝ Աստված եւ Հայրենիք։
Գարեգին Նժդեհ
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



