Թբիլիսիում հերթական զանգվածային բողոքի ցույցն է. մասնակիցների շարքերում պարողներ են
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թբիլիսիի ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահին հարող տարածքից վրացի պարողները Խորումիի շարքերով շարժվում են Ռուսթավելի պողոտայի ուղղությամբ, գրում է Interpressnews-ը։
Ըստ առկա տեղեկությունների՝ նրանք կանգ կառնեն օպերայի մոտ, որտեղից պարով կշարժվեն խորհրդարան։
Ճանապարհին կանգնած մեքենաները շչակներ են հնչեցնում՝ ցուցարարներին աջակցություն հայտնելու համար։
Այսօր ողջ օրվա ընթացքում Վրաստանի քաղաքացիները՝ քութաիսցիներ, աջարներ, ռաչիններ, մենգրելներ, սվաններ, մեսխիներ, հավաքվել են տարբեր վայրերում և երթեր են անցկացրել քաղաքի փողոցներով, վերջում բոլորը կգան խորհրդարան։
Ցուցարարները պահանջում են ազատ արձակել բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվածներին և նոր ընտրությունների անցկացում։
Կախա Բենդուկիձեի համալսարանի անդամները, ինչպես նաև ուսուցիչները միացել են այս պահանջին և երթ են կազմակերպել։
Հետևեք մեզ՝ այստեղ