Yerevan, 11.January.2025,
04
:
33
1 $ = ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մայրս երեք սիրած արտահայտություն ուներ․ Նազենի Հովհաննիսյան

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է.

«մի մոլորակ կա երկնքում. Մայրս է...

Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն ունեին, տունն էր խնկարկում, ու չարաճճի ժպիտով մտնում մեր սենյակ)))....
Երեք՝ իր սիրած արտահայտությունն ուներ, հա հնչում են իմ ուղեղում. գիտեր մարդկանց ու կյանքը.
ասում էր
1. Օֆ, Աման, Ով ինչ կա, էն Էլ կա՜:
...նկատի ուներ, որ չսպասենք մարդուց, թե կփոխվի, մարդը չի փոխվում, տարիների հետ միայն ընդգծվում է իր թերին կամ լավը, որակն ու տկարը...
Շա՜տ էր սիրում մարդուն, անգամ էն ամենավերջին սրիկայի մեջ լույս էր գտնում...
անհնարին խավարի մեջ էր լույս գտնում.
ԱՍՈւՄ ԷՐ.
2. Իմ վասալի վասալը՝ իմ վասալը չէ,( իմ ծառայի ծառան՝ իմ ծառան չէ):
Նկատի ուներ, որ դիմացինին իր գործով դատիր, ոչ թե իր ծագումով կամ ընտանեկան անորակությամբ, նկատի ուներ, որ մարդուն վատ ճակատագիր կարող է բաժին հասած լինել, բայց նրան հնարավորություն տվեք ապրելու ԻՐ՛ կյանքն ու իր ձևով ներկայանալու...
էս արտահայտության վրա շատ էինք ծիծաղում, երբ փոքր էինք, մեծացանք ու խորքային հասկացանք, թե որքան մարդասեր ու լայնախոհ էր Մայրս... Թումանյանական հումանիզմով լի... որին այդպես էլ չհասկացան ու չճանաչեցին:
Բայց ճիշտն իր է՛ն ասածն էր, որ ով ինչ կա՝ էն էլ կա... ու հա, մարդիկ ԵՐԲԵՔ ՉԵՆ ՓՈԽՎՈւՄ, եթե անգամ՝ ապա դեպի վատը..
Մայրս, օվկիանոս սիրտ ուներ ու տեղ ուներ բոլորի համար, չգիտեմ մեկին, որ չսիրեր նրան:
և...3- ը
3. ՄԵՆԱԿ եմ, ախր ես մենակ եմ...
ու չէի հասկանում, ինչի՞ց է մենակ, ինչու՞ է մենակ կամ ումից՞...
ախր մենք կանք, կա Հայրս, կան իր եղբայրներն ու քույրը(էն ժամանակ բոլորն էլ կային)....
հետո ինքը գնաց՝ անժամանակ, իմ 29 նոր բոլորած գնաց, իր 60-ը կիսատված գնաց, իր ամենաքաղցր տարիքը, կյանքը վերջապես վայելելու պահին՝գնաց, 1 վայրկյանում:
Ալիսիա Կիրակոսյանն ասում էր.
Ինձ հարց են տալիս,
– Հայաստանն ի՞նչ է…
Բայց միթե այդքան հեշտ է բացատրել
Ամբողջությունը,
Մի՞թե հավատը մեկնաբանել է,
Թե ի՞նչ է Աստված…
ես էլ կասեի. մի՞թե կա ԲԱՌ, որը կարող է ամփոփել Սերը, կարոտն ու երախտագիտությունը դեպի մեր Մայրեր...
... էն ամենամեծ երազանքս, որ մարդկանց մեջ մենակ չմնան Մայրերը, կմնա երևի անփարատ:
Բայց  երկնքում( ինչպես որ երկրի վրա)  նրանք Աստված ունեն...
Անպարագիծ Սերն ունեն, որը մեզ են տվել կյանքով մեկ...
հուսով եմ՝ էլ չունեն միայնություն: 
ՄԱՄԱՍ, նոր թխած հացի պես համով ու ջրի պես անհրաժեշտ: Իմ ազնվական Իշխանուհին՝ մաքուր արյամբ ու սրտով»։

 Հետևեք մեզ՝ այստեղ

May the Holiday Warm Hearts: Idram and IDBank Support the Children of HeroesBeneficiaries of the "By Your Side" program at IDBankAraratBank Named Large CSR Company of the Year Idram Joins the Fight Against Food Insecurity Ucom’s Renovated Sales and Service Center in Yerevan Mall Reopens 1% idcoin instead of New Year’s suffering: practical tips Idram Junior Donated Books to SchoolsBig Christmas Market with Idram, IDBank and idplusUcom Supports Wildlife Monitoring in Ararat Region IDBank, Idram, and idplus at the Big Christmas MarketConverse Bank Deputy CEO and CFO, Grant Akopian, Elected to BACEE BoardThe Best Gifts for New Year for Your Loved OnesUcom and SunChild NGO Install a Solar Plant in Alaverdi Kindergarten Converse Bank has been included in the list of Confirming Banks of the EBRD TFPIn 2024, Ucom Expands and Modernizes Fixed and Mobile Networks, Launches 5G in 8 More Cities, Covering a Total of 28 Cities. Acba bank to Allocate $50 Million for MSME Development Team Telecom Armenia Presents Sustainability-Linked Bonds to Prospective Investors at an Official EventConverse Bank and IFC join forces to support the growth of SMEs in Armenia4.479.792 AMD to Armenia Tree Project. the next beneficiary is Children of the regions NGO Ameriabank Presents EventHub.am: a Streamlined and User-Friendly Ticketing SolutionUcraft Introduces a New Solution for Businesses: The UC ERP Platform Ucom Announces a New Year's Deal for Those Who Join the Fixed Line AraratBank Presents the Final Part of "The Will to Get Back on Your Feet Again" Film SeriesIDMerch: IDBank’s New LoanUcom Announces New Year's Promotion for HONOR X7c Smartphones Converse Bank has become an official signatory of the UN Principles for Responsible BankingKindergarten in Artashavan Powered by Solar Energy Thanks to Ucom and SunChild Ameriabank named the Bank of the Year 2024 in Armenia by The Banker MagazineIDBank donated 10,000,000 AMD to the 27th "For You, Armenia!" Telethon “The Will to Get Back on Your Feet Again” ։ A Film Series Funded by AraratBank EasyPay has joined Idram's open QR infrastructureAmeriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-Mobility
Աջակցո՞ւմ եք Բագրատ սրբազանի շարժմանը