Թրամփը սպառնացել է վերադարձնել Պանամայի ջրանցքը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է վերադարձնել Պանամայի ջրանցքը, եթե տեղի իշխանությունները չգործեն համապատասխան կերպով:
Այս մասին Դոնալդ Թրամփը գրառում է կատարել Truth Social հարթակում:
«Միացյալ Նահանգները շահագրգռված է Պանամայի ջրանցքի անվտանգ և արդյունավետ շահագործման մեջ, և դա միշտ էլ հասկացվել է: Մենք երբեք թույլ չենք տա, որ այն հայտնվի սխալ ձեռքերում։ Դա տրվել է ոչ թե ի շահ ուրիշների, այլ պարզապես որպես մեր ու Պանամայի հետ համագործակցության նշան։ Եթե նվիրատվության այս առատաձեռն ժեստի սկզբունքները, բարոյական և իրավական սկզբունքները չհարգվեն, ապա մենք կպահանջենք, որ Պանամայի ջրանցքը մեզ վերադարձվի ամբողջությամբ և առանց կասկածի։ Պանամայի պաշտոնյաներին խնդրում եմ գործել համապատասխան կերպով»,-նշված է Թրամփի գրառման մեջ:
Նա քննադատել է Պանամայի ջրանցքով անցման համար գանձումների չափը՝ համոզմունք հայտնելով, որ դա պետք է անհապաղ դադարեցվի: