Կրեմլը մեկնաբանել է Ասադի ենթադրյալ ամուսնալուծության, ունեցվածքի սառեցման մասին տեղեկությունները
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադի կնոջ՝ Ասմա Ասադի՝ «Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու համար հատուկ թույլտվություն խնդրելու» մասին հաղորդագրությունը, ասել է, որ դա ճիշտ չէ։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Ոչ, դա չի համապատասխանում իրականությանը», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին առ այն, թե արդյոք Ասադի կինը որոշել է ամուսնալուծվել, ցանկանում է Ռուսաստանից հեռանալ, և որ նախկին նախագահի տեղաշարժը ՌԴ-ում սահմանափակված է, իսկ նրա ունեցվածքը՝ սառեցված։
Ավելի վաղ որոշ թուրքական ԶԼՄ-ներ գրել էին, որ Ասմա Ասադը պատրաստվում է ամուսնալուծվել ու մեկնել արտերկիր:
Դեկտեմբերի 8-ին Սիրիայում զինված ընդդիմության ներկայացուցիչները գրավել են Դամասկոսի պետական հեռուստատեսությունը և եթերում հայտարարել, որ վերահսկողություն են հաստատել երկրի վրա։ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցություններից հետո որոշել է հրաժարական տալ և լքել երկիրը։ Ըստ պաշտոնական տեղեկության՝ նա գտնվում է ՌԴ-ում: