«Հայկական ժամանակ». Հանքարդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների վիճակը շարունակում Է բարդանալ
ECONOMICS«Չնայած պղնձի միջազգային գնի նվազումը դադարել է և մեկ տոննայի զինը կայունացել Է 4 հազար 300-ի և 4 հազար 500 դոլարի սահմաններում, մեր հանքարդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների վիճակը շարունակում Է բարդանալ։
Դրանցից առնվազն երկուսում ֆինանսական լուրջ խնդիրներ կան։ Ախթալայի լեռնահարտացացիչ կոմբինատը արդեն չի կարողանում վճարել իր աշխատողների աշխատավարձը, իսկ Արմանիսի մերձակայքում գտնվող Սագամարի կոմբինատը արդեն կես տարի չի գործում ընդհանրապես։ Ըստ որոշ տեղեկությունների, կառավարությունում քննարկվում Է հանքարդյունաբերության ոլորտի մի քանի ձեռնարկությունների բյուջետային վարկեր տրամադրելու տարբերակը։ Սակայն այս տարբերակը ռիսկային Է գնահատվում, քանի որ գունավոր մետաղների գների բարձրացում առաջիկա 1-2 տարիներին չի կանխատեսվում, և այդ վարկերը հանքարդյունաբերողները չեն կարողանա վերադարձնել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։