N1-ը՝ ավանդներով․ ֆիզիկական անձանց ավանդների ծավալով Ամիօ բանկը առաջինն է
SOCIETYԱմիօ բանկը Հայաստանում առաջինն է ֆիզիկական անձանց կողմից ձևակերպված ավանդների ծավալով։ Այդ մասին տեղեկանում ենք բանկերի կողմից հրապարակված ֆինանսական հաշվետվություններից։
Այս արդյունքին բանկը հասել է տարիների աշխատանքի և հաճախորդների անմնացորդ վստահության շնորհիվ։
Բանկն առաջարկում է ոչ միայն ավանդի ձևակերպման մրցակցային տոկոսադրույքներ, այլ նաև ճկուն, հաճախորդամետ պայմաններ:
Ավանդի առանձնահատուկ պայմաններ են գործում նաև AMIO Mobile հավելվածում: Հավելվածի միջոցով ավանդ ձևակերպելիս հաճախորդները ստանում են արտոնյալ տոկոսադրույքներ։
Ավանդային պրոդուկտների բազմազանությունն իր մեջ ներառում է՝
- ավանդի գումարի համալրման և/կամ նվազեցման ճկուն հնարավորություն
- տոկոսագումարների վճարման տարատեսակ ճկուն տարբերակներ՝ ավանդի ձևակերպման պահին, ամսական, ժամկետի վերջում և այլն
- վաղաժամկետ դադարեցման հնարավորություն
- տոկոսագումարների կապիտալացում (ստացված տոկոսագումարները ավանդի մայր գումարին ավելացնելու հնարավորություն) բոլոր ավանդատեսակների դեպքում
Ամիօ բանկի ավանդատուները ստանում են նաև մի շարք առավելություններ՝
- անվճար Visa կամ Mastercard քարտեր
- արտոնյալ տոկոսադրույքներ լոյալ հաճախորդների համար ստեղծված AMIO Pro և AMIO Exclusive փաթեթները ձևակերպելու դեպքում
- արտահերթ սպասարկում բանկի մասնաճյուղերում և այլն
Ամիօ բանկի թիմը պատրաստ է իր հաճախորդներին տրամադրել ֆինանսական խորհրդատվություն՝ օգնելով ընտրել ներդրումների լավագույն տարբերակները։
Ավանդների պայմաններին և այժմ գործող շահավետ առաջարկներին ծանոթացեք հետևյալ հղմամբ՝ AMIO ԲԱՆԿ | Ավանդներ
Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: