«Մալխաս 80». Երևանը պատրաստվում է նշել ջազի լեգենդի տարեդարձը
CULTUREՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Մենք նախատեսում ենք լեգենդար ջազային համերգ կազմակերպել»,- ասուլիսն այս խոսքերով բացեց Երևանի քաղաքապետարանի մշակույթի և զբոսաշրջության վարչության պետ Գոշ Սարգսյանը։ Խոսքը ջազի մաեստրո Լեւոն Մալխասյանի ծննդյան 80-ամյակին նվիրված համերգի մասին է, որը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում։
«Մալխաս 80» համերգային ծրագիրը խոստանում է լինել հագեցած, քանի որ միջոցառման մաս են լինելու հենց ինքը՝ մաեստրո Լևոն Մալխասյանը, նրա արվեստը, նրա ներդրումը քաղաքի երաժշտության և մշակույթի մեջ։ Եվ, իհարկե, այս համերգում գլխավորը ջազային արժեքների պահպանումն ու փոխանցումն է։
«Շատ կարևոր է, որ մեր մայրաքաղաքում ապրել են, ապրում են և ապրելու են մարդիկ, հայրենասերներ, ինչպիսին Լևոն Մալխասյանն է, ովքեր շատ են խոսում ու պատմում Երևանի մասին։ Երբ փորձում ենք առանձին ներկայացնել մաեստրոյի արվեստը, պարզվում է, որ ամբողջը Երևանն է, սրանք ապրած օրեր են, ժամերը Երևանում, սա է քաղաքի պատմությունը»,- շարունակեց Գոշ Սարգսյանը։ «Երևանի քաղաքապետարանի համար շատ կարևոր է մասնակցել նման միջոցառումների կազմակերպմանը և աջակցություն հայտնել։
«Սա միայն համերգային երեկո չի լինելու, վաղը կցուցադրվի Լևոն Մալխասյանի կյանքի ուղին, որը հանդիսատեսը կկարողանա անցնել նրա հետ»,- նշեց «Նոր սերունդ» նախագծի գլխավոր տնօրեն Շմավոն Գրիգորյանը։ Նախագծի կազմակերպումն ուղղված էր համերգը մայրաքաղաքի մշակութային կյանքի կարևոր մաս դարձնելուն։
«Մենք չենք ցանկանում բացահայտել այն վիդեո նյութերի բովանդակությունը, որոնք կներկայացվեն համերգին, սա անակնկալ է հանդիսատեսի համար», - ասաց միջոցառման տնօրեն Շահեն Նազարենկոն։ Այս տոնական երեկոյին հանդիսատեսին սպասվում է հատուկ ծրագիր, այլ երկրների հայտնի նվագախմբերի, երաժիշտների մասնակցություն, տրիոներ և ինտրիգային անակնկալներ։
Հետևեք մեզ՝ այստեղ