Անդրեն ու Անի Օհանյանը բաժանվել են․ Երգչի կինը հեռացրել է բոլոր լուսանկարները
LIFEStarnews.am-ը գրում է․Օրեր առաջ ԱՄՆ-ում՝ Dolby թատրոնում տեղի ունեցավ «Armenian music Video Awards» հեղինակավոր մրցանակաբաշխությունը, որին մասնակցեցին հայ արտիստներ՝ Հայաստանից և ԱՄՆ-ից։
Մրցանակաբաշխությանը ներկա էր նաև երգիչ Անդրեն՝ ով ելույթ ունեցավ և ստացավ մրցանակ։ StarNews-ի աչքից չէր վրիպել այն, որ Անդրեի կողքին չէր կինը՝ երգչուհի Անի Օհանյանը։ Հարկ է նշել, որ մինչ այդ հանրային և ոչ այդքան բոլոր միջոցառումների ժամանակ Անին ամուսնու կողքին էր լինում։ Սա էլ բավական չէ` Անին նաև իր սոցիալական էջերից հեռացրել է Անդրեի հետ ունեցած բոլոր լուսանկարները, և զույգը դադարել է հետևել իրար ինստագրամում։ Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ զույգը խնդիրներ ունի և հնարավոր է, որ բաժանման որոշում է կայացրել։ Նշենք նաև, որ Անդրեն պահպանել է Անիի հետ բոլոր լուսանկարները, իսկ վերջին համատեղ լուսանկարը երգիչը տեղադրել էր նախորդ ամսվա սկզբին, որտեղ նրանք երջանիկ տեսք ունեին։
StarNews-ը հույս ունի, որ խնդիրները արագ կհարթվեն և մեր հաջորդ նյութը զույգի բաժանման մասին հերքող կլինի։