Ենթադրում եմ, որ գալիք տարում Հայաստանը տարածքային կորուստներ կունենա. քաղաքագետ
INTERVIEWՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ենթադրում եմ, որ գալիք տարում Հայաստանը տարածքային կորուստներ կունենա, դրա շուրջ համաձայնությունը վաղուց է ձեռք բերվել: Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։
Նրա կարծիքով՝ կա նվազագույն ծրագիր և առավելագույն ծրագիր։
«Կախված իրադրությունից, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը կարող է նշանակել ամբողջ Սյունիքը, այլ ոչ միայն ճանապարհը»,- հավելել է նա։
Փորձագետը նշել է, որ իշխանությունների վարկանիշի կորստի և հասարակական տրամադրությունների փոփոխության պայմաններում Հայաստանում բռնաճնշումները շարունակվելու են։
«Ի՞նչ ենք անելու, եթե Իրանի հյուսիսից 250 հազարանոց ադրբեջանցու հոսքը լցվի Հայաստան, եթե պատերազմ սկսվի Իսլամական Հանրապետության դեմ»,- հարցր բարձրացրեց Ղևոնդյանը։
Նրա կանխատեսումներով՝ ֆինանսական տեսանկյունից տարեսկզբին իրավիճակը կբարդանա, քանի որ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Հայաստանի ստացած օգուտները կնվազեն, գներն ու հարկերը կբարձրանան, իսկ արտագաղթի տեմպերը կարագանան:
Հետևեք մեզ՝ այստեղ