Քանի դեռ Սիրիայում ապագան անորոշ ու վտանգված է՝ ուզում ենք գալ Հայաստան
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հալեպում ջրամատակարարումը վերականգնվել է, փոխարենը էլեկտրաէներգիա չկա։ Այնտեղ ապրող մեր հայրենակիցները MediaHub-ին պատմեցին, որ համատարած նյութական սղություն ու անգործություն է:
«Ապրանքները մի քիչ էժանացել են, այսինքն, այն, ինչ կրկնակի գներով էր վաճառվում 2 շաբաթ առաջ՝ հիմա մոտ 20 տոկոսով էժանացել է։ Ընդհանուր իրավիճակը Հալեպում նախկինի պես չէ, բայց որոշակի հիմա հանգիստ է։ Հայ համայնքը համակարգում է աշխատանքը, որ կյանքն արագ հունի մեջ մտնի։ Յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվել է 35 դոլար գումար։ Շատ դժվար է մեզ մոտ ապրուստը։ Ու քանի դեռ Սիրիայում ապագան անորոշ ու վտանգված է՝ ուզում ենք գալ Հայաստան առաջին հնարավորության դեպքում»,-MediaHub-ին ասաց հալեպաբնակ Գևորգ Հովհաննես Ճոսլակյանը։
Հայաստան վերադառնալ ցանկացողների թիվը քիչ չէ՝ հակառակ հայ եկեղեցու Բերիո թեմի և հայկական դիվանագիտական կառույցների ջանքերին։ Գևորգի հավաստմամբ՝ ինքն ու իր պես բազմաթիվ երիտասարդ ընտանիքներ առաջիկայում կտեղափոխվեն Հայաստան։
«Այս պահին Սիրիայի նոր տերերը՝ ի դեմս Աբու-Մոհամադ ալ-Ջուլանի, ոչինչ չեն խոստանում մեզ։ Դեռ հանդիպումներ են տեղի ունենում հարևան ու դաշնակից պետությունների ղեկավարների հետ։ Թե ի՞նչ է լինելու հետո՝ պարզ չէ, սակայն, գիտենք մի բան, որ սիրիական հեղափոխությունը ծանր է նստելու ժողովրդի վրա, քանի դեռ չեն բավարարվել Թուրքիայի ու Իսրայելի ցանկությունները»,-հավելեց նա։
Հետևեք մեզ՝ այստեղ