Եմենում ահաբեկչության հետեւանքով 7 մարդ է մահացել
INTERNATIONAL NEWSԵմենի հարավ-արեւմտյան Ադեն քաղաքում հսկիչ անցակետի մոտ պայթյուն է որոտացել. ռումբը գործարկել է մահապարտ ահաբեկիչը:
«ՌԻԱ նովոստիի» փոխանցմամբ, պայթյունի հետեւանքով 7 մարդ է մահացել: Միջադեպը տեղի է ունեցել այն վայրի մոտ, որտեղ մեկ շաբաթ առաջ պայթյուն էր իրականացրել մեկ այլ մահապարտ ահաբեկիչ: Այն ժամանակ մահացել էր 6 մարդ, եւս 10 զինվորական վիրավորվել էր:
Նշենք, որ Եմենում շարունակվում է զինված հակամարտությունը, որտեղ մի կողմից հանդես են գալիս շիական «Անսար Ալլահ» շարժման ապստամբ հուսիները եւ նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհին հավատարիմ ուժերը, մյուս կողմից՝ հուսների կողմից տապալված նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադիի զորքերը, որոնց աջակցում են արաբական կոալիցիայի ուժերը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



