Խոշոր հրդեհ՝ Արտաշատում՝ Արարատի մարզպետարանի հարևանությամբ գտնվող վագոն-տնակում
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցում՝ Արարատի մարզպետարանի հարևանությամբ գտնվող բնակելի վագոն-տնակում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ հրեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն: Պարզվել է, որ այրվել է տնակն ամբողջությամբ՝ իր գույքով:
Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայքնային ոստիկանութան Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է տնակի սեփականատիրոջ ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Հետևեք մեզ՝ այստեղ