Լարված իրավիճակ՝ «Արտաշատ» բժշկական կենտրոնում
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, հերթական անգամ լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզի «Արտաշատ» բժշկական կենտրոնում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ բժշկական կենտրոնի աշխատակիցների մեծ մասը հավաքվել էր կենտրոնի մոտ, որտեղից ոտքով ժամանեցին Արարատի մարզպետարան, և պահանջում էին, որպեսզի մարզպետարանը հստակ պատասխան տա, թե երբ է իրենց խնդիրը լուծվելու:
Աշխատակիցներն այս պահին խնդիրը քննարկում են մարզպետարանի նիստերի դահլիճում և մարզպետարանի 2 պաշտոնյա ասում էին, որ այս պահին մարզպետը գտնվում է Երևանում ու համապատասխան պաշտոնյաների հետ քննարկում է հիվանդանոցի խնդիրները, որպեսզի այն օր առաջ լուծում ստանա: Մարզպետարանի այդ պատոնյաները նշում էին, որ իրենք ուզում են հավատալ, որ դեկտեմբերի 27-ին հիվանդանոցի ամբողջ աշխատակազմի՝ մի քանի ամիս չվճարված աշխատավարձերը կվճարվեն, սակայն բոլորը միաբերան նշում էին, որ դա հերթական փափուկ բարձն է, որ դրվում է իրենց գլխի տակ: Ֆոտոլրագրող հետ զրուցյում աշխատակիցներն ասում էին. «Այս պատմությունը երկար ու ձիգ ամիսների պատմություն է: Արդեն քանի ամիս է՝ ասում են՝ էսօր-էգուց, բայց սայլը տեղից չի շարժվում, անգամ այդ պայմաններում հիվանդանոցի բժիշկները, մայրապետները, մյուս ծառայությունների աշխատակիցները հավատարիմ Հիպոկրատի տված երդմանը, աշխատել են, ինչի շնորհիվ բազմաթիվ կյանքեր են փրկվել, բայց հիմա արդեն մեր համբերության բաժակը լցվել է: Էն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստերից մեկի ժամանակ ասում էր, որ իմ համբերության բաժակը լցվել է, բա տեղյակ չի՞, որ երբեմնի ծաղկուն, այսօր էլ լավ համբավ ունեցող «Արտաշատ» բժշկական կենտրոնի ամբողջ աշխատակազմի համբերության բաժակը ոչ թե լցվել, այլ թափվել է, ու ուզում ենք, որպեսզի հենց ինքը իր անմիջկան հսկողության տակ վերցնի բարձրացրած հարցերը և այդ ժամանակ կհավատանք. որ օրերի ընթացքում խնդիրը կլուծվի: Առողջապահության նախարարին չենք հավատում, որովհետև նա միայն սին խոստումներ է տալիս: Թե մարզպետը ինչ արող է անել, չգիտենք, բայց փաստն այն է, որ երբեմնի ծաղկուն հիվանդանոցը, կարծես թե, միտումնավոր տանում են կործանման, հիմա էլ ասում են՝ դեկտեմբերի 27-ին վճարումները կանենք:
Մենք չենք հավատում, որովհետև նման խոստումներ տևական ժամանակ է՝ լսում ենք, ու անգամ այս պայմաններում էլի մենք՝ հավատարիմ Հիպոկրատին տված երդմանը, մեր աշխատանքները կանենք, բայց կգա մի պահ, որ դա էլ չենք անի, որովհետև բոլորս ունենք կոմունալ վճարումներ, բոլորս ունենք վարկեր, իսկ դրա մասին միթե տեղյակ չեն պատասխանատուները»:Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին ավարտվեց բուժանձնակազմի և մարզպետարանի պաշտոնյաների հետ հանդիպումը ու աշխատակիցներն ասում էի , որ եթե ամսի 27-ին դարձյալ խնդիրը չլուծվի, դիմելու են ավելի կտրուկ միջոցների:
Հետևեք մեզ՝ այստեղ