Իդրամը՝ Պարենային ապահովության խնդրի դեմ պայքարում
ECONOMICSՀայաստանի ֆինանսական ոլորտը կարող է նպաստել երկրում պարենային անապահովության խնդրի լուծմանը։ Այս թեմայի շրջանակներում Իդրամը մասնակցում էր ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային Ծրագրի (ՊՀԾ) կազմակերպած «Պարենի անվտանգության բարելավում ֆինանսական լուծումների միջոցով» թեմայով պանելային քննարկմանը։
Հայաստանում հարյուր հազարավոր բնակիչներ ունեն պարենային անապահովության խնդիր, ինչը նշանակում է, որ միայն սնունդ գնելու համար մարդը կա՛մ գումար չունի, կա՛մ գումարի պատճառով ստիպված է լինում ընտրել անառողջ սնունդ:
ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուի խոսքով՝ Հայաստանում ֆինանսական գրագիտության ցածր մակարդակն է խորացնում նաև պարենային անապահովությունը․ «Բազմաթիվ ընտանիքներ ստիպված են դիմել ոչ կայուն միջոցների, օրինակ՝ պարտքով գումար վերցնել, կամ ծախսերը նվազեցնել առողջ սննդի հաշվին», - նշեց Նաննա Սկաուն։
Իդրամի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանը նշեց, որ ֆինանսական գրագիտության պակասի պատճառով մարդիկ չեն կարողանում պլանավորել իրենց ծախսերը, հետևաբար ճիշտ չեն օգտագործում նաև ստացած եկամուտները․ «Իդրամը կարող է որպես ֆինանսական գործիք օգնել բոլոր բարձրացված հարցերում՝ հենց հանրության մեջ ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու միջոցով, ամենամեծ գործիքն այսօր Իդրամ հավելվածն է, որի շնորհիվ էլ մարդիկ կարող են տեսնել իրենց եկամուտներն ու ծախսերը», - ասաց Գրիգորի Յոլյանը։
Բացի այդ, նոր՝ ֆինանսապես ավելի գրագետ սերունդ ունենալու ճանապարհին Իդրամը ստեղծել է «Իդրամ Ջունիոր» հավելվածը, որ երեխաներին 8 տարեկանից ֆինանսական գրագիտություն է սովորեցնում՝ սկսած առցանց վճարումներ կատարելուց մինչև ծախսերի պլանավորում, և այդ ամենը, իհարկե, խիստ վերահսկողության ներքո։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ