Yerevan, 25.December.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Արմեն Բաբալարյան․ Հայաստանի առաջնությունում ինձ համար բացահայտումներ չեղան

SPORT

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի առաջնությունում ինձ համար բացահայտումներ չեղան: Մալխաս Ամոյանի քաշային կարգում ունեցանք հետաքրքիր պայքար: Վստահ կարող եմ ասել, որ Ամոյանն ունի արժանի հետնորդներ: Մյուս քաշերում եւս հետաքրքիր մրցակցություն ծավալվեց:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը:

Դեկտեմբերի 23-24-ը Երեւանի «Միկա» մարզադահլիճում անցկացվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում էր շուրջ 80 ըմբիշ:

Առաջնությունից ազատված էին Փարիզի Օլիմպիական խաղերի մեդալակիրներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը եւ աշխարհի առաջնության մեդալակիրները:

Դեկտմեբերի 24-ին տեղի ունեցան եզրափակիչ գոտեմարտերը, որոնք անցան լեփ-լեցուն դահլիճով: Երկրպագուների շարքերից եզրափակիչ գոտեմարտերին էին հետեւում նաեւ Արթուր Ալեքսանյանը եւ Մալխաս Ամոյանը: Առաջնության գլխավոր մրցավարը Գեւորգ Ալեքսանյանն էր:

Ըստ հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի, նախորդ տարվա համեմատ,  մասնակիցների թիվը մի փոքր աճել է:

«Այս առաջնությունում բացահայտումներ ինձ համար չեղան: Քաշային կարգեր կային, որ հետաքրքիր պայքար ստացվեց: 60 կգ քաշայինների պայքարում Կարապետ Մանվելյանը հաղթեց աշխարհի չեմպիոն Սուրեն Աղաջանյանին: 55 կգ քաշայինների պայքարում հաղթեց Տիգրան Մինասյանը, որը փոխել էր քաշային կարգը, 60 կգ-ից իջել 55 կգ: Կարեն Խաչատրյանը 82 կգ-ից բարձրացել էր 87 կգ եւ հաղթեց այս քաշում:

77 կգ քաշայիններում հետաքրքիր մրցակցություն ծավալվեց: Մալխաս Ամոյանի բացակայության պայմաններում այստեղ էլ լարված պայքար ստացվեց, բոլորը պատանեկան հավաքականից դուրս եկած տղաներ են: 3-4 ըմբիշ աչքի ընկան: Կարող եմ ասել, որ Մալխաս Ամոյանը ունի լավ հետնորդներ, եւ դա կօգնի թե իրեն, թե հավաքականին:

Այս տարի առաջնությանը մասնակցում էր 80-ից ավել ըմբիշ: Թույլ էինք տվել մասնակցել նաեւ 2006 եւ 2007 թվականներին ծնված տղաներին: Նախորդ տարվա համեմատությամբ մասնակիցների թիվը մի փոքր աճել է:

Ինձ գոհացրել է ոչ միայն ըմբիշների, այլեւ նրանց անձնական մարզիչների աշխատանքը: Բոլորի հետ լավ համագործակցում ենք: Անձնական մարզիչներն օգնում են մեզ հավաքների ժամանակ, այս ընթացքում էլ թողնում ենք, որ իրենք աշխատեն: Այս տղաներն ուժեղ են եւ պետք է ավելի ուժեղանան, որ առողջ մրցակցություն ունենանք:

Հայաստանի առաջնությունից հետո 2025 թվականը կսկսենք Ծաղկաձորի ուսումնամարզական հավաքով եւ կպատրաստվենք նոր մրցաշրջանին»,- ասաց Արմեն Բաբալարյանը:

10 քաշային կարգերում Հայաստանի չեմպիոններ են դարձել Տիգրան Մինասյանը (55 կգ), Կարապետ Մանվելյանը (60),  Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Մարտիկ Պետրոսյանը (77 կգ),  Սամվել Գրիգորյանը (82 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) եւ Դավիթ Օվասապյանը (130 կգ):

Լուսինե Շահբազյան

Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի

 Հետևեք մեզ՝ այստեղ

AraratBank Named Large CSR Company of the Year Idram Joins the Fight Against Food Insecurity Ucom’s Renovated Sales and Service Center in Yerevan Mall Reopens 1% idcoin instead of New Year’s suffering: practical tips Idram Junior Donated Books to SchoolsBig Christmas Market with Idram, IDBank and idplusUcom Supports Wildlife Monitoring in Ararat Region IDBank, Idram, and idplus at the Big Christmas MarketConverse Bank Deputy CEO and CFO, Grant Akopian, Elected to BACEE BoardThe Best Gifts for New Year for Your Loved OnesUcom and SunChild NGO Install a Solar Plant in Alaverdi Kindergarten Converse Bank has been included in the list of Confirming Banks of the EBRD TFPIn 2024, Ucom Expands and Modernizes Fixed and Mobile Networks, Launches 5G in 8 More Cities, Covering a Total of 28 Cities. Acba bank to Allocate $50 Million for MSME Development Team Telecom Armenia Presents Sustainability-Linked Bonds to Prospective Investors at an Official EventConverse Bank and IFC join forces to support the growth of SMEs in Armenia4.479.792 AMD to Armenia Tree Project. the next beneficiary is Children of the regions NGO Ameriabank Presents EventHub.am: a Streamlined and User-Friendly Ticketing SolutionUcraft Introduces a New Solution for Businesses: The UC ERP Platform Ucom Announces a New Year's Deal for Those Who Join the Fixed Line AraratBank Presents the Final Part of "The Will to Get Back on Your Feet Again" Film SeriesIDMerch: IDBank’s New LoanUcom Announces New Year's Promotion for HONOR X7c Smartphones Converse Bank has become an official signatory of the UN Principles for Responsible BankingKindergarten in Artashavan Powered by Solar Energy Thanks to Ucom and SunChild Ameriabank named the Bank of the Year 2024 in Armenia by The Banker MagazineIDBank donated 10,000,000 AMD to the 27th "For You, Armenia!" Telethon “The Will to Get Back on Your Feet Again” ։ A Film Series Funded by AraratBank EasyPay has joined Idram's open QR infrastructureAmeriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom