Ոստիկանները կալանավորել են Քալիֆորնիայում բանտից փախած 3 բանտարկյալներից մեկին
INTERNATIONAL NEWSԱՄՆ իրավապահ մարմինները կալանավորել են անցյալ շաբաթ Սանտա Անա քաղաքի բանտից փախած 3 բանտարկյալներից մեկին, հայտնում էGazeta –ն՝ վկայակոչելով Associated Press-ը։
43-ամյա Բանք Դուոնգը ինքն է հանձնվել ոստիկաններին եւ պատմել, որ եւս 2 տղամարդու հետ ինքը գտնվում էր Սան Խոսեում։ Հաղորդվում է, որ տղամարդը ներկայացել է իրեն ծանոթ մի կնոջ հետ, որն օգնել էր նրան հանձնվել առանց հետեւանքների։ Կինը ոստիկանություն էր կանչել, եւ նրանք տարել էին հանցագործին։
Նախնական վարկածի համաձայն՝ հունվարի 22-ի առավոտյան հանցագործները դուրս էին եկել մետաղական ճաղավանդակում բացված անցքի միջոցով եւ կոյուղու թունելով հասել ցանկապատին, որի վրայից էլ ցատկել էին անկողնային սպիտակեղենից հյուսած պարաններով։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



