Yerevan, 08.April.2025,
05
:
16
1 $ = ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հայաստանի իշխանությունները թշնամու վարած քաղաքականության գաղափարների անցկացնողներն են». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«2024 թվականը 2020 թ. կապիտուլ յացիայի և իշխանությունների խայտառակ պարտության տրամաբանական շարունակությունն էր, որը սկսվեց Արցախյան պատերազմում պարտությամբ, շարունակվեց 2023 թ. սեպտեմբերին իշխանությունների ձեռամբ Արցախի հանձնմամբ, իսկ 2024 թվականին սկսվեց Հայաստանի հանձնումը թշնամուն: Տավուշի տարածքները հանձնվեցին, նվիրվեցին, վաճառվեցին (բոլոր բառերն այստեղ որպես հոմանիշ ընդունենք) ոչնչի դիմաց, ինչպես իշխանական ընտանիքի «դասականն» էր ասում: 2024 թվականը շռնդալից պարտությունների շարունակությունն էր»,-ամփոփելով անցնող տարին՝ ասում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
 
«2024 թվականին Հայաստանում տեղի ունեցած բոլոր ներքաղաքական գործընթացներն այս տրամաբանության մեջ էին: Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ եթե այս տարածքը չհանձնենք, պատերազմ է լինելու, եթե հանձնենք էլ, չկա երաշխիք, որ պատերազմ չի լինելու: Շանտաժի ներքո հանձնում էր տարածքները և շարունակում է այդ գործընթացը: 2024 թվականը «Խաղաղության պայմանագրի» բլեֆի հերթական տարին էր: 2021 թվականից իշխանությունը կերակրում էր հայաստանյան հանրությանը նման լեգենդով և հեքիաթներով՝ ներքաղաքական խնդիրները լուծելու և իր իշխանությունը պահպանելու համար: 2024-ին երևի թե բոլորին հասկանալի դարձավ, որ դա սովորական բլեֆ է: Սա թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության համար տապալված տարի է: Հայաստանի իշխանությունները թշնամու՝ նախ և առաջ Ադրբեջանի և Թուրքիայի վարած քաղաքականության գաղափարների անցկացնողներն են, լեգիտիմացնում են ցանկացած պահանջ և ցանկություն, որը դրվում է դրսից: Մեր երկրում ներկայացնում են իրենց դրսի պատվիրատուներին: Եթե համարենք, որ այսօր Հայաստանում իշխանությունը զավթված է օտար պետությունների կողմից, և այսօրվա իշխանությունները նախ և առաջ թշնամիների կողմից աջակցություն ստացող իշխանություններ են, ապա Հայաստանում, ուշ թե շուտ, հասունանալու է ազգայինազատագրական պայքար՝ ընդդեմ դրսից զավթված իշխանության, և ապագա ներքաղաքական պայքարը լինելու է ազգայինազատագրական պայքարի տրամաբանության ներքո: Ներքաղաքական պայքարում թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունն ընդհանուր առմամբ իրար արժանի էին: Եվ գլոբալ առումով հասարակությունը, որը հիմա ապրում է այս տարածքում, արժանի է թե՛ իր իշխանությանը, թե՛ իր ընդդիմությանն իր վարքագծով, իր մենթալիտետով, պետության հանդեպ իր վերաբերմունքով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղտեխնոլոգը:
 
2024 թվականը, նրա բնորոշմամբ, էտապային էր այն առումով, որ տեղի ունեցան մի շարք կարևոր արտաքին քաղաքական իրադարձություններ:«Կարծում եմ, որ դրանք գլոբալ առումով փոխում են աշխարհը՝ 2024 թ.-ին թե՛ Միացյալ Նահանգներում տեղի ունեցած ընտրությունները, թե՛ պահպանողականների հաղթանակը՝ ի դեմս Թրամփի և այն ուժերի, որոնք ներկայացնում են հակագլոբալիստական բևեռը միջազգային էլիտաներում, թե՛ լիբերալ ուղղվածության գործիչների պարտությունը, թե՛ գլոբալիստների պարտությունը: Եվրոպայում աստիճանաբար և բավականին լուրջ տեմպերով ամրանում են աջերի և ուլտրաաջերի դիրքերը: Սա ցույց է տալիս, որ աշխարհում բավականին խորքային և տեկտոնական փոփոխություններ են տեղի ունենում, որոնք զգալիորեն փոխելու են աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, փոխելու են համաշխարհային քաղաքականության տրամաբանությունը և, ի վերջո, բերելու են նոր աշխարհակարգի ձևավորման հիմքերի ստեղծմանը: Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, կարծես, տանում է նրան, որ ինչ-որ լուծման են գալու: Չեմ կարծում, որ այդ լուծումը գոնե դե ֆակտո լինելու է ի վնաս Ռուսաստանի: Դա կհանգեցնի նրան, որ Ռուսաստանը գոնե որոշ չափով կվերադառնա գերտերությունների շարք, եթե ամրապնդվի այն արդյունքը, որը նա ակնկալում է Արևմուտքի հետ այս պատերազմի արդյունքում:
 
Թրամփն ավելի կողմնակից է, որ ձևավորվեն ու ամրագրվեն նոր աշխարհակարգի նոր խաղի կանոնները, և յուրաքանչյուր աշխարհաքաղաքական կենտրոն ստանա իր հասանելիքը: Թրամփը հասկանում է, որ աշխարհաքաղաքական կենտրոններն իրենց ազդեցության գոտիներն են ուզելու: Այս պարագայում Հայաստանի իշխանությունները միջազգային հարաբերություններում ոչ թե սուբյեկտ են, այլ օբյեկտ: Հայաստանի ամբողջ ներքին և արտաքին քաղաքականությունը մեկ տրամաբանության մեջ է: 2018 թ.-ին դրսի ուժերի կողմից բավականին լայն կոնսենսուսի արդյունքում Նիկոլ Փաշինյանը բերվեց իշխանության մեկ խնդիր իրականացնելու համար: Իրեն ժամանակավոր բերել էին, որ թվացյալ լեգիտիմության բավականին բարձր մակարդակի վրա կյանքի կոչի Մինսկի խմբի կողմից առաջադրված Մադրիդյան սկզբունքները:
 
Խոսքը փոխզիջումային տարբերակի մասին էր՝ նախկին ԼՂԻՄ-ի շուրջ ազատագրված տարածքներն աստիճանաբար կվերադարձվեին Ադրբեջանին, իսկ արդյունքում Արցախը որոշակի ստատուս ձեռք կբերեր: Քանի որ պայմանավորվածությունների մեջ էր, շատ լավ հասկանում էր, որ իրեն ժամանակավոր են բերել իշխանության: Ամեն ինչ արեց, որ ժամանակավոր ստատուսը վերածվի մշտականի, այդ պատճառով ցանկացած զիջման, գործողությունների գնում էր, որպեսզի այն պայմանավորվածությունները, որոնց արդյունքում նա եկել էր, չիրականացնի, հնարավորինս ձգձգի պրոցեսը: Նա նախապատվությունը տվեց պատերազմով տարածքները հանձնելուն, որպեսզի, իր խոսքով, իրեն չանվանեն դավաճան: Իր իշխանությունը պահելու, երկարաձգելու համար նա որոշեց ոչ թե խաղաղ ճանապարհով իրականացնել Մադրիդյան սկզբունքները, այլ պատերազմի, զոհերի միջոցով: Նրա ներքին և արտաքին քաղաքականության ամբողջ տրամաբանությունը իշխանության ժամանակավոր ստատուսը մշտականի վերածելն է, այդ պատճառով նա ոչ մի կարմիր գիծ չուներ, չունի և չի ունենալու իր իշխանությունը պահելու համար»,-նշում է մեր զրուցակիցը:
 
Վիգեն Հակոբյանը կարծում է՝ լավատեսություն է խոսել այն մասին, որ Հայաստանն արտաքին քաղաքականություն է վարում: «Հայաստանն արտաքին քաղաքականության օբյեկտ է, նա, ըստ էության, մինի Սիրիա է, որովհետև Հայաստանի իշխանությունները միայն սեփական իշխանությունը պահպանելու նպատակով իբր աշխարհաքաղաքական տարբեր բևեռների միջև մանևրելու համար փորձել են Հայաստանի տարածքը՝ Արցախը ներառյալ, իսկ հիմա Հայաստանի տարածքը դարձնել աշխարհաքաղաքական տարբեր բևեռների բախման ասպարեզ: Հայաստանում արտաքին քաղաքականություն չի վարվում, որովհետև Հայաստանը չունի արտաքին գործերի նախարարություն, առավել ևս՝ նախարար: Կա մի մարդ, որը ձգտում է իր իշխանությունը պահպանել, մնացածները մուրճեր են կամ այլ գործիքներ: Հայաստանը չունի դիվանագիտություն, որովհետև դիվանագիտությամբ չի զբաղվում մեր երկիրը: Մեր երկրի ամբողջ ապարատը զբաղված է մեկ մարդու իշխանությունը հնարավորինս երկարաձգելով, այդ թվում՝ արտաքին խաղացողներին «քցելու» եղանակով»,-ընդգծում է նա:
 
Մեր զրուցակցի խոսքով, 2025 թվականին արտաքին քաղաքական ասպարեզում գլոբալ առումով բավականին լուրջ փոփոխություններ կարող են լինել, կարող են պայմանավորվածություններ ձեռք բերվել աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների միջև: «Հնարավոր է՝ միջազգային հարաբերություններում լինի վերաֆորմատավորում խաղի կանոնների շուրջ: Մինչև հիմա միջազգային ասպարեզում առանց կանոնների մարտեր են ընթանում: Գոյություն չունի միջազգային իրավունք, խաղի կանոն, գլոբալ առումով՝ գոյություն չունի աշխարհի քարտեզ: Որևէ մեկի սահմաններն անձեռնմխելի չեն, անցանելի են, պայմանական են, չկան միջազգային խաղի կանոններ, միջազգային իրավունք, դիվանագիտություն: Սիրիայի վերջին իրադարձությունները՝ որպես օրինակ: Այս պարագայում ով ուժեղ է, նա էլ ճիշտ է: Թրամփի երդմնակալությունից հետո փորձեր կարվեն որոշակի խաղի կանոններ սահմանելու, ֆորմատներ ձևավորելու, պայմանավորվելու ազդեցության գոտիների շուրջ: Այդ պայմաններում, եթե ունենայինք իրական, ադեկվատ իշխանություն, որն ունի պետականությունը պահպանելու խնդիր, իսկ այսօրվա իշխանություններն ամենահակապետական, հակաանկախական իշխանություններն են, այն պետք է փորձեր տեղավորվել նոր խաղի կանոնների շրջանակում և այլն:
 
Կարծում եմ՝ նոր վերաֆորմատավորման արդյունքում շատ երկրների սուվերենությունն էլ ավելի է նվազելու, այդ թվում՝ ԵՄ երկրների շրջանում: Այն երկրները, որոնք չեն կարողանալու պահպանել իրենց սուվերենությունը բոլոր առումներով՝ ռազմական, տնտեսական և այլն, հայտնվելու են այս կամ այն գերտերության ազդեցության գոտում և այլն: Հայաստանն այսօր արդեն իշխանությունների շնորհիվ սիրիացման փուլում է: Եթե այս իշխանությունը մնա, Հայաստանին սպառնում է կիպրոսացման գործընթացը: Հայաստանն առնվազն բաժանվելու է երկու մասի, ինչպես Կիպրոսն է բաժանված երկու մասի՝ թուրքական և հունական: Հայաստանում էլ, այնտեղ, որտեղ կհայտնվեն Նիկոլ Փաշինյանի կողմից հավանություն ստացած 300 հազար ադրբեջանցիները, կլինի «ադրբեջանական կամ թուրքական Հայաստան» կամ ադրբեջանական նարատիվով՝ «Արևմտյան Ադրբեջան», և լինելու է մի հատված, որտեղ լինելու է այսօրվա Հայաստանի ինչ-որ մաս: Սրընթաց տեմպով գնում ենք դեպի Հայաստանի կիպրոսացում:
 
Իշխանափոխության պարագայում շանս կա նոր քաղաքականություն վարելու, ճիշտ աշխարհաքաղաքական գործառույթների, դիվանագիտության և զարգացման իրական տենդենցներ դնելու հաշվին փորձել հետաքրքիր դառնալ որևէ աշխարհաքաղաքական խաղի համար: Հիմա Հայաստանը հետաքրքիր չէ այդ առումով, առավել ևս՝ հետաքրքիր չէ այս իշխանության օրոք»,-եզրափակում է Վիգեն Հակոբյանը:
 
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
How to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with MatenadaranAmeriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance Exclusive Benefits for Businesses: IDBank's New Visa Signature Business Card Flight on the Wings of a Book: Bvik and Idram Promote the Love of Reading AraratBank Receives Prestigious Partner of the Year Award from Ria Money TransferFINTECH360 International Conference will be held in April in YerevanUnibank placed subordinated bonds ahead of schedule4,632,795 AMD for the DigiCode-2025 Competition – February's Beneficiary is QaylTechUcom Fellowship Program Participants Visit Ucom Headquarters for Leadership Insights New IDBank Branch in ArmavirPay with IDBank Mastercard and get 5% idcoin Hayk Melikyans solo concert dedicated to contemporary Armenian and swiss composersAraratBank: Caring for the Nation's DefendersIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2025AraratBank Wins Mastercard's Excellence in SME Banking Services AwardIDBank concluded the raffle of 5 iPhone 16 ProUcom Accelerates Digital Transformation with Cerillion's Cutting Edge Convergent Platform When a one dram transforms into a mighty force: "The Power of One Dram" wraps up 2024I primi cavalieri dell'Apocalisse armena Unibank opens new branch in Malatya-Sebastia district of Yerevan5,119,225 AMD to the Children of the Regions Foundation. January's beneficiary is the "Armath" educational program Ameriabank Raises $200 Million from IFC, Marking the Largest Transaction by IFC ever with a Financial Institution in Armenia
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը