Yerevan, 13.April.2025,
00
:
00
1 $ = ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Կուրտկա». որքա՞ն վաղուց է մարդկությունն այն կրում․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բաճկոնը (ռուսերեն՝ «куртка») կարճ արտահագուստ է ամրակներով և նախատեսված է վատ եղանակի և ցուրտ ջերմաստիճանի ազդեցությունից պաշտպանվելու համար: Բաճկոնի անվանը նման անուններ գոյություն ունեն բազմաթիվ լեզուներում: Այսպիսով, ղազախական «կուրտե» բառը նշանակում է ազգային կարճ, բայց բավականին տաք վերնազգեստ: Նմանատիպ բառեր կան լեհերենում, պարսկերենում և այլն։ Ամենայն հավանականությամբ, «куртка» բառը գալիս է գերմանական «kurz» կամ ֆրանսերեն «kurt» բառից, որը նշանակում է «կարճ»: Համենայն դեպս, հաստատապես հայտնի է, որ Ռուսաստանում ժամանակակիցներին նմանվող բաճկոնների նորաձևությունը ներմուծել են ֆրանսիացի դերձակները։ Հայերեն «բաճկոն» բառն, ամենայն հավանականությամբ, ունի իրանական ծագում:
 
Բաճկոնի՝ որպես հագուստի տեսակի ծագման մասին բազմաթիվ վարկածներ կան։ Շատ ժողովուրդներ են օգտագործել նմանատիպ հագուստ՝ ցրտից պաշտպանվելու համար: Ամենաշատ տարածված կարծիքն այն է, որ բաճկոնը հորինել են հյուսիսային ժողովուրդները Մեզոլիթյան դարաշրջանում:
 
Բաճկոնի ամենահին նախնի կարելի է համարել հենց մարդու առաջին հագուստը: Ամենայն հավանականությամբ, դա եղել է մորթի՝ ինչ-որ բանով ամրացված։ Ժամանակակից բաճկոնի նախահայրը համարվում է Ալ յասկայի բաճկոնը, որը ավանդական է էսկիմոսների շրջանում:
 
Բաճկոններ կրել են նաև Եվրոպայում։ Միջնադարում անգլիացի և ֆրանսիացի աղեղնավորները կրում էին կոլետներ և կոտարդիներ՝ կարճ կաշվե վերնազգեստներ, իսպանացիների շրջանում այն համարվում էր ազգային տարազի կարևոր մաս:
 
17-րդ դարում հրացանակիրները, 18-րդ դարում հուսարները նույնպես չէին կարող յոլա գնալ առանց բաճկոնների: Իսկ իտալացի հայտնի հեղափոխական Գարիբալդին բաճկոնը նորաձև է դարձրել հարուստ խավերի համար։ Ավելին, այն ժամանակ ընդունված էր բաճկոն անվանել անգամ վերնաշապիկը կամ բլուզը, եթե այն կարված էր կարմիր քաշմիրից։
 
19-րդ դարում բաճկոնը սկսել է օգտագործվել նաև որպես ձմռանը սպորտային համազգեստի տարր։ Այդ ժամանակ դրանք կարվում էին ուղիղ, ամրացման համար օգտագործվում էին կեռիկներ և կոճակներ, երկարությունը կարող էր լինել կա՛մ կարճ, կա՛մ մինչև ծնկները:
 
Ալյասկայում էլ էսկիմոսներն են հնուց տաք բաճկոններ կրել: 20-րդ դարի սկիզբը նշանավորվել էր ոսկու տենդով։ Ոսկի որոնողները գնացին Ալյասկա և հյուսիսային այլ շրջաններ: Բայց սովորական հագուստը վատ էր հյուսիսի համար։ Եվ նրանք վերցրին էսկիմոսների հագուստի ձևը, հայտնվեց պարկային բաճկոնը՝ առանց կտրվածքի։ Հետո Aplha Industries-ը սկսեց արտադրել նման բաճկոններ հյուսիսում աշխատող օդաչուների համար:
 
Ժամանակակից բաճկոնները բազմաֆունկցիոնալ են և օգտագործվում են ամենուր։ Դրանք դարձել են աշխատանքային հագուստի տարր և մաս են կազմում ոստիկանական և զինվորական համազգեստի: Բացի այդ, դա ենթամշակույթների ատրիբուտ է, օրինակ՝ բայկերների համար։ Ներկայում բաճկոնն առաջին հերթին նախատեսված է տեղումներից և ցածր ջերմաստիճանից պաշտպանվելու համար։ Այդ նպատակով դրանցից մի քանիսը հագեցած են գլխարկներով: Որպես ջերմամեկուսիչ օգտագործվում են տարբեր նյութեր, այդ թվում՝ մորթի և պոլիէսթեր: Արտաքին տեսքի համար օգտագործվում են կաշվե, թավշյա և ժամանակակից գործվածքներ։ Յուրաքանչյուր սեզոնին դիզայներներն առաջարկում են նորաձև բաճկոնների լայն տեսականի, որոնք տարբերվում են իրենց կտրվածքներով և ոճերով:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with MatenadaranAmeriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance Exclusive Benefits for Businesses: IDBank's New Visa Signature Business Card Flight on the Wings of a Book: Bvik and Idram Promote the Love of Reading AraratBank Receives Prestigious Partner of the Year Award from Ria Money TransferFINTECH360 International Conference will be held in April in YerevanUnibank placed subordinated bonds ahead of schedule4,632,795 AMD for the DigiCode-2025 Competition – February's Beneficiary is QaylTechUcom Fellowship Program Participants Visit Ucom Headquarters for Leadership Insights New IDBank Branch in ArmavirPay with IDBank Mastercard and get 5% idcoin Hayk Melikyans solo concert dedicated to contemporary Armenian and swiss composersAraratBank: Caring for the Nation's DefendersIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2025AraratBank Wins Mastercard's Excellence in SME Banking Services AwardIDBank concluded the raffle of 5 iPhone 16 ProUcom Accelerates Digital Transformation with Cerillion's Cutting Edge Convergent Platform When a one dram transforms into a mighty force: "The Power of One Dram" wraps up 2024I primi cavalieri dell'Apocalisse armena
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը